-Рубрики

 -Цитатник

Без заголовка - (0)

Как правильно выбирать мед

Без заголовка - (0)

Как в Windows 7 отключить автоматическое обновление Как в windows 7 отключить автоматическое обно...

Без заголовка - (0)

Дефрагментация диска Windows 7 Ранее, когда стоял Windows XP, старалась раз в месяц проводить деф...

Без заголовка - (0)

Правила бизнеса Билла Гейтса и Марка Цукерберга Основатель Microsoft Билл Гейтс о вызове, успехе,...

Без заголовка - (0)

Сборная Армения в третий раз выиграла Всемирную шахматную Олимпиаду Оригинал взят у armnacionali...

 -Фотоальбом

Посмотреть все фотографии серии Общая
Общая
10:04 26.09.2009
Фотографий: 46

 -

Радио в блоге

[Этот ролик находится на заблокированном домене]
Добавить плеер себе
© Накукрыскин

 -Поиск по дневнику

Поиск сообщений в Ишхан_Геворгян

 -Подписка по e-mail

 

 -Статистика

Статистика LiveInternet.ru: показано количество хитов и посетителей
Создан: 11.09.2009
Записей:
Комментариев:
Написано: 245

Записи с меткой мои стихи на армянском

(и еще 4 записям на сайте сопоставлена такая метка)

Другие метки пользователя ↓

http://www.aphorism.ru/author/a7956.shtml анимация армения армянский джаз. татевик археология афоризмы мысли безумный мир ваче овсепян вино воля народа и его синовья воспитание высказывания дудук жизнь здоровье имунная система интеллект история карабах - арцах мои афоризмы мои афоризмы и высказывания мои мысли и высказывания мои стихи на армянском мои уроки монте моя теория эволюции мужчина и женщина музыка сына мутация и равновесие мызыка мысли наше будущее в порядочности о наболевшом об армении относительность всего память половая ориентация и секс потребность искусства природа прошлое свободное время семейные ценности семья сердце страх свиного грипа уроки жизни ценности жизни школьные года эволюция юмор
Комментарии (0)

Воспоминания

Дневник

Вторник, 22 Сентября 2009 г. 18:01 + в цитатник
* ** *
Թող հպարտությունդ,
Արի վերջացնենք այս հիմար խաղը,
Մեղք է մեր սերը,,,

Մեր ցանկությունը մեզ լքում է
Դեմքով դեպի մեզ,,
Իր հետ տանելով մեր ապագան։
Քո նիհիլիզմը կապկպել է ինձ,
Քո սառնությունից սառել եմ, ոառել։
եկ, միացում տուր քեզնից դեպի ինձ,
Որ վերագտնենք մեզ։
Գերագույն լարմամբ համարձակությունս
Ինձ հանում է վեր,
Բերում է քեզ մոտ,
Որ ցած գլորես,
Ու հետո՝ նույնը։
Սիզիֆ եմ դառել
Ու Սիզիֆի քար։
Մի դանդաղիր, եկ,
Սոված եմ, հոգնած, ծեծված, ջարդված։
Սոված եմ քեզնով,
Հոգնած՝ սպասելուց,
Ծեծված եմ, ջարդված
Իմ խեխճուկրակ բախտի
Կշտամբանքներից։
Մի դանդաղիր, եկ,
Հարսանիքիս հասիր։

Метки:  
Комментарии (0)

Воспоминания

Дневник

Понедельник, 21 Сентября 2009 г. 15:11 + в цитатник
Մեր հանդիպումից հետո
ժամանակը հետ է գնում,
Իմ ամեն մի խոսքի վրա
դաջված է սիրո վախը
ժանգ, թող երկաթն,
ու քայքայիր
իմ զգուշությունը։

իմ վստահությունը փախչում է
ձեռքերիցս դեպի ապագան,
իսկ դու իմ անցյալում ես։

ժամանակը դարձել է
մի գորդյան հանգույց
և այն լուծել է պետք:

ժանգ, թող երկաթն,
ու քայքայիր
իմ զգուշությունը

** ** **

սկսվեց պարեղանակը
ու մի աղջիկ, որ եկել կանգնել էր
պարահրապարակի կենտրոնում,
չզույգվեց։
Նա ամենագեղեցիկ աղջիկն էր,
և տղաները հերթով չմոտեցան նրան։
պարեղանակը շարունակվում էր,
և բոլորը պարում էին,
բացի ամենագեղեցիկ աղջկանից։
Նա անիծում էր եղանակը,
որ չէր փչանում,
անիծում էր պարեղանակը,
որ չէր վերջանում։
պարեղանակը շարունակվում էր,
և բոլորը պարում էին,
բացի ամենագեղեցիկ աղջկանից։
Աղջիկները թաքուն նրան համակրում էին,
իսկ տղաները նրան էին նայում
զգույշ ափսոսանքով։
* * ** * *

Ջրափոսն ու արևը համբուրվում էին,,,
Ու համբույրի հեշտանքից
Գոլորշին էր ծնվում։


ու ջրափոսը զգում էր,
որ չի դիմանա մինչև իրիկուն,,,
բայց չէր ցանկանում վերջ տալ համբույրին։
Ու համակվել էր այրող ցանկությամբ՝
Թող մահանա, թող վերջանա,
Միայն այսպես, համբուրվելով,

միայն թե թող ամպ չլինի,
և թող մի քիչ մահն ուշանա,,,

Բաց դաշտում համբուրվում էին
Ջրափոսն ու արևը
Ու այդ սիրուց
Ջրափոսը մահանում էր։

* ** *
ես քար գցեցի իմ բախտի վրա,
և իմ բախտը լաց եղավ։
ու ինչ արեցի, էլ ոչինչ չօգնեց,
իմ բախտն ինձանից խռով մնաց։
Ու ես վազեցի նրա հետևից,
ուզեցի բռնել, փորձել համոզել։
Բայց ես բախտ չունեի,
ու ընկա քարին,
իմ բախտի քարին։

** ** **
ունեմ չունեմ մի ընկույզ,
ընկերներս ուզում են։
ունեմ չունեմ մի ընկույզ,
ընկերներս ուզում են։
ու՞մ տամ, ու՞մ չտամ,
ունեմ չունեմ մի ընկույզ,
ընկերներս ուզում են։

** ** **
բացում եմ դուռը, ու դու ես էլի
աչքերս եմ բացում, երազ էր, ներիր։

** ** **
ու ես այդպես էլ չգտա իմ կորցրածը,
որ իմանայի, թե ինչ եմ կորցրել։

** ** **

Метки:  
Комментарии (0)

Воспоминания

Дневник

Воскресенье, 20 Сентября 2009 г. 15:23 + в цитатник
Uերս եմ գետնել
մատաղ եմ անում։
Ճակատս եմ ներկել
արյունով դեռ տաք,
որ ընդունելի
մորթածս լինի,
սու՜րբ է մատաղը։
էյ, աստվածներ,
թքեմ ձեր վրա։
դուք չարժեիք նույնիսկ
սիրուս պճեղը։
** ** **
ինչ անես չանես, չխոստովանես։
հանկարծ չմերժեմ։

ու ես մոլորված բառեր եմ փնտրում,
որ պատասխանեմ։
Իսկ այդ բառերը չկան, չեն գալիս։

Ափսոս, իմ պստիկ, ուշացար մի քիչ։
ես այնքան եմ ծեր, որ ասելու չի։
դու ինձ շատ էիր պետք,
բայց պետք չեմ ես քեզ։

ափսոս, իմ պստիկ, փոքր չես էլ,
ու քեզ գրկել մեծավարի,
անհարմար է, չի կարելի։
… ինչ անես չանես,
չխոստոստովանես։
** ** **
ու նորից նույնը
թեև չեմ կարմրում…
էս ինչ եմ դարձել։
բայց ես ինչ անեմ,
որ չեմ հասկանում
պայմանականությունները։

բայց քեզ ո՞նց ասեմ,
որ փոշմանել եմ։
չփորձե՞մ նորից բարևել- անցնել,
իբր հենց այնպես, ծանոթ ենք էլի,
մի բարևի չափ։

ինչ էլ որ լինի, հանկարծ չներես,
ներելու բան չէր,
թե չէ՝ կորած եմ,
թե չէ՝ կորած ես։

Метки:  
Комментарии (0)

голоса с прошлого

Дневник

Воскресенье, 13 Сентября 2009 г. 17:51 + в цитатник
Քո վերադարձը նայում է աչքերիս
Ու ես հիպնոսվել եմ,
Բայց ես այն չեմ տեսնում,,,,

Քո վերադարձի ոտնահետքերը
Իմ հայացքն են տրորում,
Բայց ես այն չեմ զգում,,,

Ու իմ սերը վանդակապատված
Ճաղեր է կրծում, մերժումի ճաղեր,
Ու իմ վանդակը անտեր է թողնված
Բաց անապատում քո հեռացումի,
Ուր չկա հույսի ոչ մի օազիս։

Քո վերադարձը գալիս է անցյալից,
Բայց ես այն չեմ հիշում։

***

Հանկարծ ջերմեի ու դողս բռներ,
Մեղքերս բոլոր սիրտս կապոտեին,
ես մենակ մնայի իմ փակ սենյակում,
Ու չոր շրթներս մեղաներ թափեին։

Իմ լավ տղերքը փականը կոտրեին,
Ընկերներս գային լիք տոպրակներով,
Ու ներող մարդիկ վերմակս ուղղեին,
Սիրածս աղջիկը՝ դեղ արցունքներով։

Աչքերս փակեի, անձայն հեկեկայի,-
Մա, լավ եմ էլի, ինչու ես եկել։

* * *1982г.

vagrantideas@rambler.ru

Новости Армении
Новости Нагорного Карабаха Новости со всего мира
http://www.tert.am/am/

Метки:  

 Страницы: [1]