Ավարտական ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ 2020թ.👍
«Ցտեսություն' Հարազատ դպրոց»:✌
---------------------------------------------------------
- Հնչում է Երաժշտություն.🎼🎵🎶
Բեմը զարդարված, գեղեցիկ,🎭 երաժշտությունը միացված.
---------------------------------------------------------
(Բեմ են բարձրանում մի տղա և մի աղջիկ - Վարողներ.)👫
- Աղջիկ վարող'
Բարև, սիրելի ընկերներ:
Սիրելի երեխաներ. Սիրելի ծնողներ, հյուրեր, ուսուցիչներ.
Զարմանալի օր է այսօր ...
Ինչ եղանակ էլ որ լինի բակում,
նա կլինի արևոտ, քանի որ այսօր մեր դպրոցի տոնական Վերջին զանգն է.
Ուրախ են մեծահասակները, երեխաները խանդավառ,
Նշելով հանդիսավոր օրը!
Մեկ զանգով ավարտվեց մանկությունս ,որն այնքան քաղցրություն էր իր մեջ պարունակում …
Հիմա քայլերս կտանեն ինձ մի ուրիշ աշխարհ ,որտեղ ինձ այնքան մենակ կզգամ,
Առանց իմ մանկության հեքիաթի կմնամ:
-Տղա վարող'
Վերջին զանգը տխուր և միևնույն ժամանակ ուրախ տոն է: Որքա՞ն ժամանակ ենք սպասել այս օրվան: Դուք երազում էիք ավելի արագ մեծանալ, և, վերջապես, այդ երազանքը իրականացավ: Եվս կմնա մեկ փոքր քայլ' դպրոցական քննությունները հանձնելու: Եվ սա նշանակում է, որ ձեզանից յուրաքանչյուրը կգտնի նոր զբաղմունքներ, նոր ընկերներ, նոր հույզեր և նոր ապրումներ:
- Աղջիկ վարող'
Ու այսօր , երբ հուզմունքն ու թախիծը իրար են խառնվել , ես ուղղակի լուռ մտածում եմ …
Կյանքիս այս փոքր հատվածն այնքան մեծ բան տվեց ինձ …
Բայց այս մի զանգով ես մեծացա…հասուն մարդ եմ դարձել ,
որը պատրաստվում է ՆՈՐ կյանք մտնել
Ես գիտեմ , որ ոչինչ հեշտ չէ կյանքում , ոչինչ էլ առանց դժվարության չի տրվում մեզ …
Նոր կյանքի շեմին կանգնած խորհում եմ …
Ինչքան լավ հուշեր մնացին դպրոցիս պատերի ներսում …
Կկարոտեմ հարազատ դարձած ընկերներիս , որոնք իմ քույր , եղբայրներն են եղել …
Հուշ դարձած օրերս էլ ետ չեմ բերի …
Ցավում եմ , որ էլ չեմ բացելու դասարանի դուռը ու ժպիտով բարևեմ հարազատ ընկերներիս …
Էլ չեմ նստելու դպրոցական նստարանին , էլ աշակերտ չեմ լինելու , բայց միշտ հիշելու եմ սիրելի ուսուցիչներիս , որոնք դպրոցական դասի հետ միասին կյանքի համար են դասեր տվել մեզ …
Հոգուս ողջ անկեղծությամբ հիմա ուզում եմ խոստովանել , որ ինչ էլ լինի , երբեք չենք մոռանա դպրոցը մեր ' ԵՐՋԱՆԻԿ ՀԵՔԻԱԹ նվիրած դպրոցիս , ընկերներիս , ուսուցիչներիս , սիրելի դասղեկիս … ԵՍ ՁԵԶ ԱՆՉԱՓ ՍԻՐՈՒՄ ԵՄ … ՄԻՇՏ ԿՀԻՇԵՄ ՁԵԶ .
( Համառոտ ներկայացնեմ ՍՑԵՆԱՐԻ մասերը )
- Գեղեցիկ արտահայտություններով սկիզբ և ավարտ,
Գեղեցիկ մաղթանքներ,
Երգերի տեքստեր ձևափոխված տարբերակներով,
Երգ հումորային,
- Տնօրենի, Դսսղեկի և ուսուցիչների գեղեցիկ խոսքեր,
Աշակերտների հուզիչ խոսքեր,
Պատմության ոճով Շնորհակալական խոսքեր,
Շնորհակալական խոսքեր Ուսուցիչներին, Դասղեկին և Տնօրենին,
Խաղերի հուշումներ,
Բանաստեղծություններ,
Բանաստեղծություններ պատմվածքի ոճով.
👍✌👍🎭