ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՍՑԵՆԱՐՆԵՐ - VERJIN ZANGI SCENARNER - (0)
Футаж Таинство крещения с озвучкой - 3 Июля 2016 - Всё бесплатно-Футажи, Программы, Игры,Уроки,ЧАТ,скрипты - (0)
Футаж для начала фильма Крещение Futaj krechenie (озвучен) - 3 Июля 2016 - Всё бесплатно-Футажи, Программы, Игры,Уроки,ЧАТ,скрипты - (0)
Футаж Таинство крещения с озвучкой - 13 Июля 2013 - Футажи для видеомонтажа - Footage for video editing - (0)
Как войти на 192.168.1.1 Настройки WiFi роутере 100% и изменить пароль - 1 Июля 2016 - Всё бесплатно-Футажи, Программы, Игры,Уроки,ЧАТ,скрипты - (0)
Спрей для роста волос - волосы начали расти, как никогда! Спрей для роста волос - волосы начал...
Պահածոներ - Консервы |
Պահածոներ - Консервы
|
Պահածոներ
ՍԵՐԿԵՎԻԼԻ ԵՎ ԽՆՁՈՐԻ ՀՅՈՒԹ
Բաղադրիչներ. Սերկևիլը լվանալ, կեղևը հեռացնել, կորիզները ևս: Կորիզները կարելի է թողնել, այդ դեպքում հյութը դոնդողի տարր կունենա: Սակայն սովորաբար կորիզները չորացնում և եփում են առանձին՝ իբրև հազի դեմ միջոց: Խնձորների կորիզները հեռացնել, շերտերի բաժանել: Կիտրոնը օղակների բաժանել, կորիզները հանել: Միրգը լցնել էմալապատ մեծ կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել և դնել կրակին: Թողնել, որ հյութը եռա մի քանի րոպե, մրգի շերտերը փափկեն: Ավելացնել շաքարավազը, որի քանակը կարելի է փոփոխել ըստ ճաշակի: Եփել երկու-երեք րոպե, խառնել փայտե գդալով, որ շաքարավազը վերջնականապես խառնվի: Կափարիչը ծածկել, թողնել, որ համերը միախառնվեն: Ապա լցնել ապակե տարաների մեջ և պահե սառը տեղում:
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԼՈԼԻԿՆԵՐ
Բաղադրիչներ.
ԱԶՆՎԱՄՈՐՈՒ «ՀՈՒՄ» ՄՈՒՐԱԲԱ Բաղադրիչներ. ազնվամորի(կարելի է կարմիր կամ սև հաղարջ) – 1 կգ, շաքարավազ – 1.5 կգ Հատապտուղները կարելի է պահածոյացնել նաև առանց եփելու: Այսպես ավելի շատ օգտակար բաղադրիչներ կպահպանվեն մթերքի մեջ: Իսկ ազնվամորու մուրաբան համարվում է մրսելուց առաջացած հիվանդությունների լավագույն դեղամիջոցը: Ազնվամորու առողջ հատիկներն ընտրել, լվանալ, թողնել, որ հատիկները քամվեն և չորանան: Շաքարավազը լցնել վրան, մի քանի ժամ թողնել: Փայտե գդալով անընդհատ խառնել, մինչև շաքարը լիովին խառնվի և ստացվի համասեռ զանգված: Առավել համասեռ կստացվի, եթե միրգը մսաղացով անցկացնեք: Խառնել այնքան ժամանակ, մինչև շաքարավազն այլևս ամանի հատակին նստվածք չառաջացնի: Հետո լցնել մաքուր բանկաների մեջ և պահել:
ՍԱԼՈՐԻ (ԾՅՈՐԻՆԻ) ՄՈՒՐԱԲԱ Բաղադրիչներ. ծյորին – 2 կգ, շաքարավազ – 2.5 կգ Միրգը լավ լվանալ, ընտրել առողջ պտուղները: Մրգի հատիկները լցնել էմալապատ թասի մեջ, ծակծկել: Շաքարավազը լցնել սալորների վրա, թողնել ողջ գիշեր: Եթե բավականաչափ հյութ չառաջանա, պատրաստել օշարակ 1:2 հարաբերությամբ և լցնել վրան: Միրգը առաջացած հյութի հետ դնել կրակին, եռացնել: Առաջացած փրփուրը վերցնել ծակոտկեն գդալով: Կրակն անջատել, թողնել գիշերը մնա: Առավոտյան սալորները հանել հյութից, հյութը եռացնել, միրգը գցել եացած հյութի մեջ, թողնել սառչի: Մի քանի ժամ անց մուրաբան եռացնել, լցնել լավ լվացած բանկաները և փակել:
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԿԾՈՒ ՊՂՊԵՂ
Բաղադրիչներ. Պղպեղները լվանալ, հեռացնել սերմերն ու կոթերը, պղպեղներն աղալ: Խառնել աղ, քացախ, լցնել փոքր բանկաների մեջ, կափարիչները փակել: Պահել սառը և չոր տեղում: 2-3 օրից պղպեղը պատրաստ կլինի: Մարինացված պղպեղը կարելի է օգտագործել թե իբրև համեմունք ուտեստների մեջ, թե իբրև սոուս մսի և թռչնամսի հետ:
ԳԱԶԱՐԻ ՄՈՒՐԱԲԱ
Բաղադրիչներ. 1 կգ գազարի համար անհրաժեշտ է 1 կգ կիտրոն: Լվանալ, մաքրել, մսաղացով աղալ: Խառնել շաքարավազին և եփել մոտ 40 րոպե: Ջերմային մշակման վերջում ավելացնել վանիլինը: Լցնել մաքուր բանկաների մեջ, փակել կամ պարզապես պահել սառնարանում:
ԿԱՆԱՉ ԱՋԻԿԱ Բաղադրիչներ.
կանաչ կոծւ և քաղցր պղպեղներ – 500-ական գրամ,
ՍՈՈՒՍ ՍԱՑԵԲԵԼԻ
Բաղադրիչներ. Լոլիկների վրա խաչաձև կտրվածք անել, գցել եռացած ջրի մեջ: Հետո գցել սառը ջրի մեջ: Կեղևն ու սերմերը հեռացնել: Սխտորը մաքրել, պղպեղի միջուկը հանել, բանջարեղենը աղալ: Քացախը եռացնել, սառեցնել: Բանկաները լվանալ, չորացնել, դնել 200°C ջեռոցում 10 րոպե, սառեցնել: Ստացված տոմատի խյուսին ավելացնել աղ, քացախ, լցնել բանկաների մեջ: Ամեն բանկայի երեսին մի փոքր բուսայուղ լցնել, փակել և պահել սառը և մութ տեղում:
ՁՄԵՐՈՒԿԻ ՄՈՒՐԱԲԱ
Բաղադրիչներ. Ձմերուկի կեղևը հեռացնել, 0,5 կգ ձմերուկը կտրատել փոքր կտորներով, սերմերը հեռացնել: Ձմերուկի կտորները գցել մեկ բաժակ սառը ջրի մեջ, եփել 20 րոպե: Մեկ այլ կաթսայի մեջ եփել օշարակ: Երկու կիտրոնի կեղևը հանել, միջուկը կտրատել, կորիզները հանել, գցել մեկ բաժակ ջրի մեջ: Եփել տասը րոպե, ավելացնել շաքարավազի հետ խառնած կիտրոնի կեղևը և մեկ կգ շաքարավազ: Օշարակը եփել և ձմերուկի կտորները զգուշորեն գցել մեջը: Եփել մոտ կես ժամ: Մուրաբան լցնել ստերիլ բանկաների մեջ, փակել:
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ՊՂՊԵՂ
Բաղադրիչներ. Պղպեղները լվանալ, մաքրել: Սխտորը մաքրել, չորս մասի բաժանել ամեն պճեղը: Չիլին մաքրել և կտրատել: Քացախը խառնել 375 մլ ջրին, ավելացնել անիսոնի օղին, աղը, շաքարավազը, չիլին, սխտորը, եռացնել: Մարինդի մեջ գցել պղպեղները, եփել 3 րոպե: Ավելացնել դանու տերևը: Մարինացված բանջարեղենը լցնել մաքուր բանկաների մեջ, փակել: Թողնել գոնե մեկ շաբաթ, որպեսզի համերը միախառնվեն: Կարելի է պահել սառնարանում մոտ վեց ամիս:
ԿԾՈՒ ՊԱՀԱԾՈ «ԶՈՔԱՆՉԻ ԼԵԶՈՒ»
Բաղադրիչներ. Բացի սմբուկից մնացած բոլոր մթերքները մսաղացով աղալ: Ավելացնել քացախը: Սմբուկները օղակ-օղակ կտրել, աղ անել, դնել մի կողմ: Քամել դառը հյութը: Նախընտրելի են երկար ու բարակ սմբուկները: Սմբուկը տապակել բուսայուղի մեջ երկու կողմից, լցնել աղացած զանգվածի մեջ: Հետո պատառաքաղով սմբուկները պղպեղից հանել, շարել մեկլիտրանոց բանկաների մեջ, կափարիչը դնել վրան: Երբ բոլոր սմբուկները տապակված և տեղադրված կլինեն բանկաների մեջ, աղացած պղպեղի զանգվածը լցնել սմբուկների վրա: Ստերիլացնել 40 րոպե, փակել, շուռ տալ, թողնել սառչի:
ԿԵՌԱՍԻ,ԴԵՂՁԻ ՋԵՄ ՎԱՐԴԻ ԹԵՐԹԻԿՆԵՐՈՎ Բաղադրիչներ.
կորիզը հանած դեղձ – 500 գ,
կորիզը հանած սպիտակ կեռաս – 200 գ,
շաքարավազ – 700 գ,
կիտրոնի հյութ – 7 ճ.գդ.,
վերմուտ «Կամպարի» – 3 ճ. գդ.,
վարդի թերթիկներ – 15 թերթիկ
Դեղձը կտրատել, լցնել թասի մեջ: Կեռասի կորիզները հանել, լցնել դեղձի վրա: Ավելացնել շաքարավազը, կիտրոնի հյութը: Եփել, երբ մի փոքր թանձրանա, լցնել վարդի թերթիկներն ու վերմուտը: Լցնել բանկաների մեջ, փակել:
ՔԱՂՑՐ ՊՂՊԵՂ ԼՈԼԻԿԻ ԽՅՈՒՍԻ ՄԵՋ Բաղադրիչներ. քաղցր պղպեղ, լոլիկ, աղ Լոլիկները լվանալ, մսաղացով աղալ, քամիչով անցկացնել: Ստացված լոլիկի խյուսը եփել այնքան, որ ծավալը 2-3 անգամ պակասի: Հետո ավելացնել աղը 1 ճաշի գդալ 1 լիտր լոլիկին հաշվարկով: Պղպեղը լվանալ, սերմերը ու կոթերը հանել, դնել բանկաների մեջ: Պղպեղների վրա լցնել լոլիկի տաք խյուսը: Բանկաները ծածկել ստերիլ կափարիչներով: Բանկաները դնել տաք ջրով լի կաթսայի մեջ, 15 րոպե ստերիլացնել: Բանկաները փակել, շուռ տալ, թողնել այդպես հովանա: Պահել մութ, սառը տեղում:
ՌԵՀԱՆՈՎ ԵԼԱԿԻ ԿՈՆՖԻՏՅՈՒՐ
Բաղադրիչներ. Ելակի պոչերը հեռացնել, լվանալ, վրան լցնել շաքարավազը, կիտրոնի հյութը, ռեհանի տերևները: Զգուշորեն խառնել, թողնել 2—3 ժամ: Հետո ռեհանը հանել: Եռացնել, եփել հինգ րոպե: Ելակները հանել, օշարակը եփել հինգ րոպե, մինչև այն թանձրանա: Միրգը լցնել թանձրացած օշարակի մեջ, եփել մեկ րոպե: Վերցնել կրակից, լցնել բանկաների մեջ:
|
Комментировать | « Пред. запись — К дневнику — След. запись » | Страницы: [1] [Новые] |