-Метки

2023թ avg anti-virus free edition 2011 (rus) carving dr.web linkchecker 2.46 ml rus free 3d video maker google_earth_6.0.3 hd футаж огненная фиерия http://soft-am.ucoz.ru k-lite mega codec pack 7 nero10.0.13100_rus__key.rar new year footage hd - футаж новый год hd видео panda cloud antivirus 1.5.0 [multilanguage+rus] soft-am.ucoz.ru verjin zangi scenar verjin zangi scenarner winzip.professional.v11.1.7466 rus + keygen xilisoft video converter ultimate 5.1.39.0305 rus бордюр-блеск-хром - bordur-blesk-xrom видео-футаж лепестки роз_background2 виртуальный салон красоты всё бесплатно как разделить диск без потери данных новогодний футажик - снегурочка программы свадебный футаж - подарки молодым (озвучен) свадебный футаж с шторкой из падающих середечек свадебный футаж-пора за стол(озвучен) украшение стола установка windows 7 - пошаговая инструкция футаж - золотые переливы - fut zolotye perelivy футаж - падающие розы с фейерверком футаж 1 сентября - pervoe sent футаж 2014 новый год - подающий снежинки футаж аист несет ребенка футаж венчание футаж детская колыбелька футаж для старта видеофильма - dvd video футаж за молодых (озвучка) футаж клавиши музыкальная футаж лепестки роз футаж молния - molni футаж начала фильма представляет футаж наша свадьба.... футаж обратный отсчет - destroy countdown футаж первый звонок для первоклассников футаж поток света футаж рамка с розами футаж свадебный банкет футаж свадебный эффекты - поцелуи футаж таинство крещения с озвучкой футаж-букет невесты школьный футаж - учебники эскизы профессиональных татуировок

 -Цитатник

спрей для роста волос - (0)

Спрей для роста волос - волосы начали расти, как никогда! Спрей для роста волос - волосы начал...

 -Фотоальбом

Посмотреть все фотографии серии Общая
Общая
23:09 18.05.2011
Фотографий: 5

 -Приложения

  • Перейти к приложению Открытки ОткрыткиПерерожденный каталог открыток на все случаи жизни
  • Все на карте
  • Перейти к приложению Смешные цитаты и ICQ статусы Смешные цитаты и ICQ статусыСмешные цитаты и ICQ статусы из социального цитатника basher.ru
  • Перейти к приложению Онлайн-игра "Большая ферма" Онлайн-игра "Большая ферма"Дядя Джордж оставил тебе свою ферму, но, к сожалению, она не в очень хорошем состоянии. Но благодаря твоей деловой хватке и помощи соседей, друзей и родных ты в состоянии превратить захиревшее хозяйст
  • Перейти к приложению Создание аватар Создание аватарСервис для создания аватар в режиме онлайн. Позволяет вырезать из большой фотографии свою мордочку и сделать из неё аватару :) Есть возможность сразу же установить аватару в качестве своей основной.

 -Видео

 -неизвестно

 -неизвестно

 -Поиск по дневнику

Поиск сообщений в A_N_G_E_L_L

 -Подписка по e-mail

 

 -Статистика

Статистика LiveInternet.ru: показано количество хитов и посетителей
Создан: 18.05.2011
Записей:
Комментариев:
Написано: 1166


Մանկական սնունդ - детское питание

Вторник, 16 Декабря 2014 г. 22:46 + в цитатник
Մանկական սնունդ - детское питание
Մանկական սնունդ

 

ԵԳԻՊԱՑՈՐԵՆԻ ՁՈՂԻԿՆԵՐՈՎ ՏՈՐԹ

Բաղադրիչներ.

եգիպտացորենի ձողիկներ – 200 գ,
իրիս – 0,5 կգ,
կարագ – 200 գ

Նախ կաթսայի մեջ հալեցնել կարագը: Ավելացնել իրիսները: Անընդհատ խառնել, այլապես իրիսները կկպչեն կաթսայի հատակին: Հենց որ միատարր զանգված ստացվի, կաթսայի մեջ լցնել եգիպտացորենի ձողիկները: 

 

 

 

 

ՏՈՆԱԿԱՆ ՏՈՐԹ «ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1»

Բաղադրիչներ.
թթվասեր – 200 գ,
շաքարի փոշի – 0,5 բաժակ,
ժելատին – 40 գ,
ելակ, ազնվամորի, հապալաս, կարմիր հաղարջ – 150 գ,
կարմիր հաղարջի ճյուղեր – 2 հատ,
ալյուր – 100 գ,
շաքարավազ – 100 գ,
կարագ -  100 գ,
ձու – 2 հատ,
վանիլային շաքարավազ – 1 թ. գդ.,
փխրեցուցիչ – 1 թ. գդ.

Տապակը յուղել: Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի հետ: Ավելացնել փափկած կարագը, սովորական և վանիլային շաքարավազը: Խառնել, ստացված փափուկ խմորը լցնել տապակի մեջ և թխել 170 աստիճանում կես ժամ: Ժելատինի վրան կես բաժակ եռացրած սառը ջուր լցնել, թողնել 20 րոպե: Թթվասերը հարել շաքարի փոշու հետ: Ժելատինը մարմանդ կրակին դնել, խառնել, մինչև ձուլվի, աստիճանաբար, անընդհատ խառնելով, լցնել թթվասերի վրա և թողնել սառչի: Հատապտուղները լվանալ, չորացնել, ելակները 2–3 մասի բաժանել: Սառած բիսկվիթը մանրացնել: Խորը ամանի մեջ պոլիէթիլենային տոպրակ դնել այնպես, որ ծայրերը կախվեն դեպի դուրս: Հատակին մի քիչ պտուղներ դնել, շարել մի շերտ բիսկվիթ: Կրկնել, մինչև մթերքը վերջանա: Վրան լցնել ժելատինով թթվասերը, տոպրակի եզրերով ծածկել և չորս ժամով դնել սառնարանի մեջ: Չորս ժամ անց հանել սառնարանից, շուռ տալ ափսեի վրա և տոպրակը հեռացնել: Զարդարել հաղարջի ճյուղերով:

 

ՔԱՂՑՐ ՊԱՆՐԻԿ

Բաղադրիչներ.

կաթնաշոռ – 500 գ,
թթվասեր – 100 գ,
ձու – 2 հատ,
սպիտակաձավար (манная крупа) – 1 ճ. գդ.,
շաքարավազ – 0,5 բաժակ,
վանիլ,
շոկոլադ – 100 գ,
միջուկի համար.
կակաո – 2 ճ. գդ., (ընկույղ, չամիչ, չիր, շոկոլադ)

Թթվասերը, կաթնաշոռը, ձուն, սպիտակաձավարը, շաքարավազը, վանիլը խառնել: Բլենդերով ստանալ համասեռ խառնուրդ: Ըստ ճաշակի ավելացնել ընկույզ, կակաո, չամիչ: Տապակի վրա փայլաթիթեղ դնել, լցնել կաթնաշոռի զանգվածը, հարթեցնել մակերեսը: Տապակը դնել մեկ ուրիշ ամանի մեջ, որն ավելի մեծ և խորն է: Մեծ ամանի կիսով չափ ջուր լցնել: Տապակները դնել ջեռոցի մեջ, եփել կես ժամ 160°C-ում: Հանել, սառեցնել, դնել սառցախցիկը 30-40 րոպե: Սառած կաթնաշոռը զգուշորեն հանել, փայլաթիթեղը հեռացնել: Դանակը տաք ջրում պահել, կտրատել, շարել ափսեի  մեջ: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնել, լցնել կաթնաշոռի շերտիկների վրա: Կստացվեն կաթնաշոռի միջուկով կոնֆետներ:

 

ԴԴՈՒՄՈՎ ՇԻԼԱ

Բաղադրիչներ.

դդում – 1 կգ,
կաթ – 150 գ,
բրինձ – 125 գ,
շաքարավազ – 50 գ,
կարագ – 2 ճ.գդ.,
մաղադանոս, սամիթ, աղ

Դդումի սերմերն ու կեղևը հեռացնել, խորանարդիկներով կտրատել, եփել կաթի և կարագի մի մասի հետ: Ավելացնել լվացած բրինձը, շաքարավազը, աղը, եփել մարմանդ կրակի վրա մինչև պատրաստ լինի: Մատուցելուց առաջ մի կտոր կարագ դնել շիլայի վրա, զարդարել կանաչիով:

 

ԿԱԹՆԱՇՈՌ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Բաղադրիչներ.

կեֆիր  0,5%-անոց – 1 տուփ

Կեֆիրի տուփը ողջ գիշեր թողնել սառնարանում: Առավոտյան հանել, փաթեթավորումը կտրել, սառցակալած կեֆիրը դնել քամիչի վրա, որը ծածկված է սրբիչով:  Հալվելուց հետո քամիչի մեջ կմնա համեղ և օգտակար կաթնաշոռ Ձեր փոքրիկի համար: Կարելի է ավելացնել մրգեր, եթե երեխան շատ փոքր չէ, նաև շաքարավազ, թթվասեր, մեղր:

 

 

 

 

ՀՆԴԿԱՁԱՎԱՐԻ ՇԻԼԱ

Բաղադրիչներ.
հնդկաձավար – 2 բաժակ,
ջուր – 4 բաժակ,
բուսայուղ – 1.5 ճ.գդ.,
աղ

Հնդկաձավարը երկու-երեք անգամ լվանալ: Չոր թավան տաքացնել, հնդկաձավարը բովել չորս-հինգ րոպե, մինչև այն դառնա ոսկեգույն: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ խառնել: Հնդկաձավարը լցնել եռացող ջրի մեջ: Փրփուրը պարբերաբար վերցնել: Բուսայուղ ավելացնել, եփել հինգ-վեց րոպե: Եփվելուց հետո կափարիչով ծածկել կաթսան, թողնել մի քանի րոպե:

 

ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲՈՎ ԱՊՈՒՐ ՓՈՔՐԻԿԻ ՀԱՄԱՐ

Բաղադրիչներ.
ծաղկակաղամբ – 400 գ,
սոխ – 1 հատ,
սխտոր – 2 պճեղ,
կարտոֆիլ – 400 գ,
դափնու տերև – 1 հատ,
ուրց,
բանջարեղենի արգանակ – 2 ճ.գդ.,
կարագ – 30 գ,
կանաչի,
աղ, պղպեղ, բուսայուղ

Ծաղկակաղամբը բաժանել մասերի: Կարագն ու բուսայուղը միասին տաքացնել թավայի մեջ, ծաղկակաղամբը տապակել, հանել յուղից: Սոխն ու սխտորը կտրատել: Նույն յուղի վրա մի քիչ ավելացնել, լցնել ուրցը, տապակել սոխն ու սխտորը: Կաթսայի մեջ լցնել կտրատած կարտոֆիլը, արգանակը, դափնու տերևը: Աղ, պղպեղ ցանել, եփել, մինչև կարտոֆիլը փափկի: Ավելացնել ծաղկակաղամբը, կտրատած կանաչի լցնել, խառնել: Մատուցել թթվասերի հետ:

 

ԴԴՈՒՄՈՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՊՈՒՐ

Բաղադրիչներ.

բանջարեղենի արգանակ — 500 մլ,
դդում — 750 գ,
սոխ — 2 գլուխ,
սխտոր — 2 պճեղ,
մշկընկույզ — 1/4 թ.գդ.,
սերուցք — 3 ճ.գդ.

Նախ եփել բանջարեղենի արգանակ: Կաթսայի մեջ ջուր լցնել, եռալուց հետո մեջը գցել սոխ, գազար: Եփվելուց հետո գցել դափնու տերև, աղ ցանել: Ավելացնել հատիկ պղպեղ: Արգանակը քամել: Կես լիտր ջրով բացել արգանակը, նորից դնել կրակին: Դդումը կտրատել, լցնել եռացող արգանակի մեջ: Կտրատել սոխը, նույնպես լցնել ապուրի մեջ: Սխտորը ճզմել ապուրի մեջ: Եռալուց հետո կրակն իջեցնել, եփել մինչև դդումի փափկելը: Եփված բանջարեղենը հանել ջրից, բլենդերով խյուս դարձնել: Խյուսի մեջ մշկընկույզ լցնել, աղ անել: Լցնել ափսեների մեջ, բարակ շիթով ավելացնել սերուցքը: Մատուցել տաք չորահացի հետ:

 

ՄՐԳՈՎ ՎԱՐՍԱԿԻ ՇԻԼԱ

Բաղադրիչներ.
խնձորի հյութ – 500 մլ,
վարսակի փաթիլներ – 200 գ,
տանձ կամ խնձոր կամ բանան – 1 հատ,
զարդարելու համար.
տանձ կամ խնձոր կամ բանան- 1 հատ,
կարագ – 1 ճ. գդ.,
դարչին – 1/4 թ.գդ.,
մեղր

Խնձորի հյութը եռացնել կաթսայի մեջ, ավելացնել վարսակի փաթիլները, եփել շիլան, մինչև պատրաստ լինի: Տանձը քերիչով անցկացնել, լցնել շիլայի մեջ: Մյուս տանձը շերտատել, տապակել կարագով, կարմրեցնել: Վրան մեղր և դարչին լցնել ըստ ցանկության: Կարելի է առանց վերջիններիս: Շիլան մատուցել տանձի կտորների հետ: Շիլան կարելի է եփել ինչպես ջրով, այնպես էլ կաթով:

 

ՇԻԼԱ «ԱՐԵՎ» ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Բաղադրիչներ.
բրինձ,
կաթ,
դարչին – մի պտղունց,
շաքարավազ,
կարագ,
գազարի հյութ – 1-2 հատի,
թթվասեր կամ սերուցք

Բրնձով շիլա եփել: Վերցնել մեկ բաժին բրինձ և երեք բաժին կաթ: Ավելացնել շատ քիչ դարչին, շաքարավազ, կարագ: Գազարի հյութը քամել: Խառնել սերուցքի կամ թթվասերի հետ: Խորը ափսեի մեջ շիլա լցնել, մեջտեղում գդալով լցնել գազարի հյութը: Չոփիկով կամ փոքր գդալով ճառագայթներ անել շիլայի մեջ: «Արևը» պատրաստ է:

 

ՎԱՖԼՈՒՑ ԵԼԱԿՆԵՐ

Այսօր բոլոր բաղադրատոմսերը մանկական են և մանուկների համար: Բաղադրիչներ.

վաֆլի  - 6 տուփ, 500 գ,
ձու – 3 հատ,
ճակնդեղի թարմ քամած հյութ –  1 ճակնդեղի,
շաքարավազ – 1/2 բաժակ

Վաֆլին քերիչով կամ մսաղացով անցկացնել: 3 թարմ դեղնուցները մի փոքր հարել պատառաքաղով, դանդաղ լցնել վաֆլու վրա: Լավ խառնել, ելակի ձև տալ: Մեկ առ մեկ մտցնել ճակնդեղի հյութի մեջ, հետո` շաքարավազի մեջ: Իբրև պոչիկ կարելի է տերև կամ եղևնու փուշ դնել: Պատրաստի հատապտուղները  2-3 ժամ դնել սառնարանի մեջ:

 

ԱՂՑԱՆ «ՊԻՆԳՎԻՆ»

Բաղադրիչներ.
պահածոյացված սաղմոն (горбуша) – 1 տուփ,
սոխ – 1 գլուխ,
եփած բրինձ – 100 գ,
պինդ պանիր – 150 գ,
ձու  - 5 հատ,
քաղցր պղպեղ և անկորիզ ձիթապտուղներ զարդարելու համար,
մայոնեզ

Սոխը մանրացնել, պանիրը քերել, ձուն պինդ խաշել, սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել: Պահածոյացված սաղմոնի ավելորդ հեղուկը քամել, դնել ափսեի վրա: Վրան լցնել մանրացրած սոխը, վրան մայոնեզ քսել: Հաջորդ շերտը եփած բրինձն է, վրան մայոնեզով ծածկել: 3-րդ շերտը մանր քերիչով անցկացնրած դեղնուցն է, վրան` մայոնեզ: 4-րդ շերտը պինդ պանիրն է, մայոնեզով ծածկված: 5-րդ շերտը մանր քերած սպիտակուցն է: Ձիթապտուղներով և կարմիր պղպեղով զարդարել և պինգվինի տեսք տալ աղցանին:

 

ԱՊՈՒՐ ՓՈՔՐԻԿԻ ՀԱՄԱՐ

Բաղադրիչներ.

հավի կամ հնդկահավի միս,
կարտոֆիլ – 1 հատ,
ծաղկակաղամբ – մի քանի կտոր,
գազար – 1 հատ,
խնձոր – մի կտոր

Բոլոր բաղադրիչները կտրատել: Խնձորը եփել գոլորշու վրա: Մնացած մթերքը եփել միասին: Փափկելուն պես տրորել, խյուս դարձնել, եփված ջրին խառնել: Կարելի է մի կտոր կարագ դնել, շատ քիչ աղ անել:

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԿՈՏԼԵՏՆԵՐ

Բաղադրիչներ.

հավի կրծքամիս –  1 հատ,
ձու – 2 հատ,
սպիտակաձավար (манка) – 2 ճ.գդ.,
ալյուր –  2 ճ.գդ.,
մայոնեզ կամ թթվասեր – 1 ճ.գդ.,
աղ, պղպեղ,
բուսայուղ
Հավի միŒ

 

Добавить комментарий:
Текст комментария: смайлики

Проверка орфографии: (найти ошибки)

Прикрепить картинку:

 Переводить URL в ссылку
 Подписаться на комментарии
 Подписать картинку