ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՍՑԵՆԱՐՆԵՐ - VERJIN ZANGI SCENARNER - (0)
Футаж Таинство крещения с озвучкой - 3 Июля 2016 - Всё бесплатно-Футажи, Программы, Игры,Уроки,ЧАТ,скрипты - (0)
Футаж для начала фильма Крещение Futaj krechenie (озвучен) - 3 Июля 2016 - Всё бесплатно-Футажи, Программы, Игры,Уроки,ЧАТ,скрипты - (0)
Футаж Таинство крещения с озвучкой - 13 Июля 2013 - Футажи для видеомонтажа - Footage for video editing - (0)
Как войти на 192.168.1.1 Настройки WiFi роутере 100% и изменить пароль - 1 Июля 2016 - Всё бесплатно-Футажи, Программы, Игры,Уроки,ЧАТ,скрипты - (0)
Спрей для роста волос - волосы начали расти, как никогда! Спрей для роста волос - волосы начал...
Դիետիկ սնունդ - Диетическое питание |
Դիետիկ սնունդ - Диетическое питание
|
|
Դիետիկ սնունդ
ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԴԻԵՏԻԿ ԱՊՈՒՐ
Բաղադրիչներ.
Բանջարեղենը մանր կտրատել, լցնել կաթսայի մեջ, վրան եռացած ջուր լցնել այնպես լցնել, որ ծածկի ամենը: Եռացնել, կրակն իջեցնել, եփել մինչև բանջարեղենը փափկի: Համեմել կանաչիով: Այս ապուրը հատկապես նրանց համար է, ով ունի ավելորդ քաշի խնդիր:
ՏԱՎԱՐԻ ՄԻՍ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՀԵՏ
Բաղադրիչներ. Մաքրած կարտոֆիլը, մանր կտրատած գազարը, սոխն ու սխտորը լցնել հինգլիտրանոց կաթսայի մեջ: Տավարի միսը թեթևակի տապակել, աղ, պղպեղ ցանել, դնել բանջարեղենի վրա: Սունկի ապուրը եփել, ինչպես գրված է տուփի վրա: Խառնել տոմատը, ուրցը, տավարի արգանակը, սունկի ապուրն այնպես, որ միատարր զանգված ստացվի: Լցնել ստացված ապուրը մսի ու բանջարեղենի վրա, եփել մեկ ժամ: Հետո կրակն իջեցնել և եփել, մինչև պատրաստ լինի: Ափսեի մեջ դնել միսը, վրան տեղադրել բանջարեղենը, փակել: Եգիպտացորենի օսլան ջրով բացել, լցնել արգանակի մեջ, եփել ուժեղ կրակի վրա տասը րոպե, մինչև ապուրը մի քիչ թանձրանա: Մատուցել առանձին, իբրև թանձրահյութ:
ՆԵԽՈՒՐՈՎ ՏԱՎԱՐԻ ՄԻՍ
Բաղադրիչներ. Տավարի միսը կտրատել, աղով և պղպեղով համեմել, արագ տապակել բուսայուղով թեժ կրակի վրա: Ավելացնել նեխուրի կտրատած ցողունները և սոխի կիսալուսնաձև շերտերը: Թավան կիսով չափ լցնել ջրով, մարմանդ կրակի վրա եփել: Վրան ցանել կտրատած մաղադանոս, մատուցել:
ՄՐԳԱՅԻՆ ԴԻԵՏԻԿ ՏՈՐԹ Քանի որ քաղցրակերներից շատերն ունեն գիրանալու հակում, այս բաղադրատոմսը նրանց կհետաքրքրի: Այս տորթն ունի շատ ցածր կալորիականություն: Բաղադրիչներ.
ալյուր – 1 բաժակ, Ձուն հարել մինչև փրփրի: Ալյուրը մաղել, լցնել ձվի վրա, լավ խառնել: Բանանը բլենդերով մանրացնել կամ մանր կտրատել և լցնել խմորի մեջ: Տապակը թղթով ծածկել և լցնել խմորը: Դնել 180 աստիճանի ջեռոցի մեջ 30 րոպե: Մինչ այն կթխվի, մրգերը լվանալ, օղակ-օղակ կտրատել: Երբ բիսկվիթը պատրաստ լինի, հանել ջեռոցից, թողնել սառչի: Զգուշորեն հանել տապակի միջից, երկու մասի բաժանել: Ժելատինի մի տուփի վրա տաք ջուր լցնել, թողնել հովանա մի քիչ: Բիսկվիթի ներքևի շերտի վրա գինի և ժելե լցնել: Վրան ծածկել մրգերի օղակներով և դնել խմորի երկրորդ շերտը: Վերևի շերտին ևս ժելե և գինի լցնել: Տորթը նորից դնել տապակի մեջ, վրան դնել մնացած մրգի շերտերը: Մնացած ժելատինը բացել տաք ջրով և լցնել տորթի վրա: Տորթը դնել սառնարանի մեջ և թողնել այնտեղ ողջ գիշեր:
ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ՍԻԳ
200 գրամ սիգ, Ձուկը մաքրել, փորոտիքը հանել, գլուխը և պոչը հեռացնել: Ձուկը կտրատել և եփել: Պոչն ու գլուխը առանձին եփել, արգանակը քամել: Գազարը և սոխը մանրացնել, յուղով տապակել: Ավելացնել տոմատը, ևս 5-7 րոպե տապակել: Ալյուրը բովել, խառնելով բացել ձկան արգանակով, ավելացնել նախապատրաստած բանջարեղենը, աղ, պղպեղ, սխտոր: Թողնել եռա: Եփված ձկան վրա լցնել համեմունքներով բանջարեղենը և եռացնել: Սիգը մատուցել `զարդարելով մաղադանոսով կամ թարխունով:
ԲՐՆՁՈՎ ԵՎ ՍՈՒՆԿՈՎ ՏՈԼՄԱ
Բաղադրիչներ.
ԼՑՈՆԱԾ ԽՆՁՈՐՆԵՐ Բաղադրիչներ լցոնած խնձորների համար.
4 խոշոր խնձոր, Խնձորները լվանալ, միջուկը կորիզների հետ հանել հատուկ գործիքի կամ սուր դանակի օգնությամբ: Պատրաստել միջուկը: Ճակնդեղը մանր քերիչով անցկացնել, նեխուրը մանր կտրատել, ցողել կիտրոնի հյութով: Ավելացնել ծովաբողկ, մեղր, մանրացրած ընկույզ, աղ անել, ավելացնել մանր կտրատած սամիթը և խառնել: Ստացված խառնուրդով լցնել փորած խնձորները և 15-20 րոպեով դնել 150-170 աստիճան տաքացված ջեռոցի մեջ: Մատուցվում է թե տաք, թե սառը վիճակում:
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ, ՎԱՐՈՒՆԳՈՎ ԱՂՑԱՆ
Կարտոֆիլ – 350 գ, Կարտոֆիլի կեղևը մաքրել, կտրատել մոտ 1 սմ-անոց կտորների, եփել հինգ րոպե: Քամել, անցկացնել սառը ջրով, չորացնել: Վարունգը կիսել, սերմերը հեռացնել, կարտոֆիլի չափերով կտրատել:Սամիթը, համեմի սերմը, յոգուրտը, կիտրոնի հյութը խառնել առանձին ամանի մեջ: Ստացված սոուսը լցնել վարունգի և կարտոֆիլի վրա, աղ, պղպեղ անել: |
|
Категория: Армянская Кухня |
Комментировать | « Пред. запись — К дневнику — След. запись » | Страницы: [1] [Новые] |