ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՍՑԵՆԱՐՆԵՐ - VERJIN ZANGI SCENARNER - (0)
Футаж Таинство крещения с озвучкой - 3 Июля 2016 - Всё бесплатно-Футажи, Программы, Игры,Уроки,ЧАТ,скрипты - (0)
Футаж для начала фильма Крещение Futaj krechenie (озвучен) - 3 Июля 2016 - Всё бесплатно-Футажи, Программы, Игры,Уроки,ЧАТ,скрипты - (0)
Футаж Таинство крещения с озвучкой - 13 Июля 2013 - Футажи для видеомонтажа - Footage for video editing - (0)
Как войти на 192.168.1.1 Настройки WiFi роутере 100% и изменить пароль - 1 Июля 2016 - Всё бесплатно-Футажи, Программы, Игры,Уроки,ЧАТ,скрипты - (0)
Спрей для роста волос - волосы начали расти, как никогда! Спрей для роста волос - волосы начал...
Հայկական խոհանոց - Армянская Кухня |
Հայկական խոհանոց - Армянская Кухня
|
Հայկական խոհանոց
ԲՈՐԱՆԻ ՀԱՎՈՎ ԵՎ ԿԱՆԱՉ ԼՈԲՈՎ Բաղադրիչներ. հավ – 1 հատ, կանաչ լոբի – 1 կգ, յուղ – 3 ճ. գդ, կանաչ սոխ, թարխուն, համեմ, մաղադանոս, դարչին, մեխակ, մածուն – 2 բաժակ, սխտոր – 2 ատամիկ Մածունը լցնել թասի մեջ, խառնել մանրացրած սխտորն ու մի քիչ աղ անել, ավելացնել դարչինի ու մեխակի փոշին: Լոբին մաքրել, եռացող աղաջրի մեջ եփել: Հավի միսը կտրատել, յուղով տապակել, մինչև կարմրի: Մեծ ու խորը ամանի մեջ լցնել լոբու մի մասը, վրան դնել հավի կտորները, լցնել մածունի սոուսը: Կանաչի կտրատել, շաղ տալ սոուսի վրա: Դնել մնացած լոբին ու հավի միսը: Նորից մածուն լցնել, կանաչի շաղ տալ:
ՇՈԳԵԽԱՇԱԾ ՍՊԱՆԱԽ
Բաղադրիչներ. Սպանախը լվանալ, կտրատել առանց չորացնելու: Սպանախի թաց տերևները լցնել կաթսայի մեջ, մի սուրճի բաժակ ջուր լցնել, կափարիչը ծածկել և շոգեխաշել մարմանդ կրակով: Երբ ջուրը ցամաքի, մի կտոր կարագ դնել վրան, խառնել: Մեկ-երկու րոպե անց ավելացնել հարած ձուն: Եփել, մինչև ձուն պատրաստ լինի:
ՀՈՒՄ ՄՍԱԳՆԴԻԿՆԵՐ ԿԱՄ ՉԻՔՈՒՖԹԱ Բաղադրիչներ. տավարի անյուղ աղացած միս – կես կգ, բլղուր – 3/4 բաժակ, աղ, կարմիր և սև պղպեղ, մաղադանոս – 1 փունջ, կանաչ սոխ - 1 փունջ,
Կարմիր անյուղ միսը լավ ծեծել, աղալ երկու-երեք անգամ: Պետք է ստացվի կպչուն կարմիր զանգված: Կարելի է գնել քյուֆթայի պատրաստի միս: Բլղուրը գոլ ջրով թրջել, դնել մի կողմ: Միսը լցնել մեծ տափակ սինու վրա, բուռ-բուռ ավելացնել բլղուրը : Եթե բլղուրի քանակը գերազանցում է մսին խառնուրդի մեջ, կարելի է վերցնել բլղուրի մի մասը: Միսն ու բլղուրը պիտի հավասար քանակի լինեն: Աղ, կարմիր, սև պղպեղներ ցանել: Ձեռքով խառնել այնքան, որ խառնուրդը համասեռ ու կպչուն լինի: Վերցնել մսից մի փոքրիկ գունդ, ճմուռ անել՝ սեղմել մատներով, շարել ափսեի մեջ: Երբ ափսեն կլցվի մսագնդիկներով, զարդարել և մատուցել առատ կանաչու և կանաչ սոխի հետ: Ուտելիս վրան կիտրոնի հյութ լցնել:
ՁՈՒԿ ԽՄՈՐԻ ՄԵՋ
Բաղադրիչներ. Ձուկը մաքրել, լվանալ, աղ, պղպեղ ցանել: Կիտրոնը կիսել, կես կիտրոնի հյութը քամել, լցնել ձկան վրա, մի փոքր էլ ցողել ներսի կողմից: Չոր թարխունը փշրել, ցանել ձկան մեջ, փակել: Պղպեղների սերմատուփերը հեռացնել, մնացած մասը երկար շերտատել: Շերտավոր խմորը բացել, ձուկը դնել, պղպեղները դասավորել ձկան վրա, խմորի եզրերը փակել, սեղմել: Ձուն հարել, քսել խմորի վրա, խմորը ծակծկել: Եփել 180 աստիճանում: Կտրատել, մատուցել:
ԳԱՐԵՋՐՈՎ ԽՈԶԻ ԲՈՒԴ
Բաղադրիչներ. Բուդը հոսող ջրով լավ լվանալ, ծակծկել, թողնել սառն աղաջրում: Ապա ջուրը թափել, կաթսայի մեջ կրկին ջուր լցնել: Գազարը, սոխը, խնձորը խոշոր կտրատել, լցնել կաթսան, ավելացնել հատիկ պղպեղը, աղ, դափնու տերևներ: Եփել յուրաքանչյուր կիլոգրամին մեկ ժամ հաշվարկով (այսինքն` 4 կգ-անոց բուդը եփել 4 ժամ), փրփուրը պարբերաբար հեռացնել: Թողնել, որ միսը մնա արգանակի մեջ և ներծծի համեմունքների բույրն ու համը: Սոտեյնիկի մեջ խառնել գարեջուրը, մեղրը, մանանեխը, մարմանդ կրակի վրա դնել, անընդհատ խառնել: Բուդը արգանակի հանել, տեղափոխել տապակի մեջ: Վրան լցնել գարեջրի սոուսը, մանանեխի, համեմի, սամիթի սերմերը խառնել, շաղ տալ վրան: Միսը դնել 180-190 աստիճան ջեռոցում և եփել, մինչև կեղև ստանա:
ԲԻԹԼԻՍԻ ՔՅՈՒՖԹԱ
Բաղադրիչներ. Բլղուրը գոլ ջրով թրջել, թողնել: Միսը երկրորդ անգամ աղալ, խառնել բլղուրին: Աղ, պղպեղ ցանել, լավ խառնել: Սոխը մանր կտրատել, առատ յուղով տապակել: Սոխեռածին կարմիր պղպեղ ցանել, կարելի է նաև մի փոքր չոր կանաչի փշրել: Մսի խառնուրդից գդալով դնել ափի մեջ, տափակեցնել, փոս անել կենտրոնում, համեմված սոխեռած դնել, ապա փակել և կլորացնել` քյուֆթայի ձև տալով: Պատրաստի քյուֆթաները շարել սկուտեղի վրա, եփել աղաջրում մինչև եփվող գնդիկները ջրի երես բարձրանան:
ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԳՆԴԻԿՆԵՐ Բաղադրիչներ. կաթնաշոռ – 1 տուփ, թթվասեր – 2 ճ. գդ, սխտոր – 1-2 ատամիկ, սամիթ – մի քանի ցողուն, ընկույզ – 100 գ, աղ, սպիտակ պղպեղ Կաթնաշոռը խառնել թթվասերին: Սխտորն ու սամիթը մանրացնել, խառնել կաթնաշոռին: Մի փոքր աղ, պղպեղ ցանել, խառնել: Ընկույզի միջուկը չորս մասի բաժանել կամ կիսել: Թեյի գդալով վերցնել կաթնաշոռի զանգվածից, ձեռքի ափի մեջ տափակեցնել, դնել ընկույզը, գնդի ձև տալ այնպես, որ ընկույզը մնա կենտրոնում: Կարելի է ընկույզի փոխարեն ձիթապտուղ դնել: Շարել ափսեի մեջ, զարդարել կանաչիով, ընկույզի փշուրներով:
ԹՓՈՎ ՏՈԼՄԱ
Բաղադրիչներ. Միսը աղալ: Սոխը, կանաչին մաքրել, լվանալ, մսաղացով անցկացնել: Աղ, սև և կարմիր պղպեղ ցանել մսին, ավելացնել աղացած սոխն ու կանաչին, խառնել: Բրինձը մաքրել, լվանալ, ավելացնել խճողակին: Եթե միսը յուղոտ չէ, մի փոքր կարագ հալեցնել ջրի մեջ, լցնել մսի վրա, խառնել: Խաղողի տերևները մի քանի վայրկյան գցել եռացող ջրի մեջ, ապա հանել, դնել քամիչի վրա: Կոթերը հեռացնել: Ամեն տերևի վրա մի գդալ միջուկ դնել, փաթաթել: Խիտ շարել կաթսայի մեջ, վրան ծածկել տափակ ափսեով, սառը ջուր լցնել: Ջուրը պիտի փոքր-ինչ ծածկի տոլմաները: Եփել մարմանդ կրակով այնքան, մինչև բրինձը եփվի: Մատուցել մածուն-սխտորով սոուսի հետ:
ՍՄԲՈՒԿԻ ԹԹՈՒ
Բաղադրիչներ. Սմբուկները լվանալ, պտղակոթերը հեռացնել: Գցել եռացող ջրի մեջ մի քանի վայրկյան: Հանել, դնել ծանրության տակ, որ դառնահամ ջուրը դուրս գա: Ապակե ամանի տակ դնել դափնու տերևներ, հատիկ պղպեղ շաղ տալ: Ջուրն ու աղը խառնել, եռացնել: Ապա սմբուկները խիտ շարքերով դասավորել ամանի մեջ: Սխտորի ատամիկները դնել սմբուկների արանքներում: Վրան լցնել եռացած աղաջուրը: Ծածկել, թողնել թթվի մոտ մեկ շաբաթ: Թթվելուց հետո պահել սառը տեղում:
ՈՒՌՀԱՅԻ ԿՈԼՈԼԱԿ
Բաղադրիչներ. Ոչխարի միսը ոսկորից առանձնացնել: Ոսկորները խաշել, արգանակը քամել, աղ անել: Միսը երկու անգամ մսաղացով անցկացնել: Ավելացնել ձավարը, աղ, պղպեղ ցանել: Մեկ ձու կոտրել վրան, ձեռքով խառնել այնքան, մինչև համասեռ խճողակ ստացվի: Որքան շատ խառնեք զանգվածը, կոլոլակն այնքան հաջող կստացվի: Ձեռքի մեջ մի գունդ միս վերցնել, փոս անել, մեջը դնել մի կտոր սառած կարագ, փակել, կոլոլակի ձև տալ: Երբ բոլոր գնդիկները պատրաստ լինեն, գցել եռացող արգանակի մեջ: Եփել այնքան, մինչև կոլոլակները ջրի երես բարձրանան: Կոլոլակների վրա շաղ տալ կտրատած մաղադանոս: Մատուցել կիտրոնի շերտերի հետ:
ԿՃՈՒՃ
Բաղադրիչներ. Միսը կտրատել ոչ մեծ կտորների: Լոբին մաքրել, մասերի բաժանել: Պղպեղը չորս մասի բաժանել, սերմատուփը հեռացնել: Կճուճների մեջ շարել կտրատած կարտոֆիլը, օղակ-օղակ կտրատած սոխը, պղպեղի շերտերը, կտրատած լոլիկները: Սմբուկը շերտատել, շարել կճուճների եզրերով՝ մնացած բանջարեղենի կողքերով: Բանջարեղենի վրա դնել մսի կտորները, աղ, պղպեղ ցանել: Վրան եռացած ջուր լցնել այնպես, որ կճուճի պարունակությունը հազիվ ծածկվի: Ավելացնել կտրատած կանաչին ու դնել ջեռոցի մեջ: Մատուցել մեկուկես-երկու ժամ անց, հենց նույն կճուճներով:
ԼԵՉՈ
Բաղադրիչներ. Ջուր եռացնել: Հասուն լոլիկները լվանալ, գցել եռացած ջրի մեջ, որպեսզի կեղևը հեշտությամբ դուրս գա: Մաքրած լոլիկները կտրատել, լցնել կաթսյի մեջ և եփել: Պղպեղները կտրատել, ավելացնել լոլիկին, եռացնել: Երբ պղպեղը եփվի, փափկի, աղ ավելացնել: Կանաչին կտրատել, ավելացնել լեչոյին: Երբ կանաչին եփվի, ամնիջապես լցնել բանկաների մեջ և փակել:
ԱԽՈՐԺԱԿ
Բաղադրիչներ. Լոլիկները լվանալ, գցել եռացած ջրի մեջ, կեղևը հեռացնել: Կտրատել, լցնել կաթսայի մեջ, եփել մոտ քսան րոպե: Ավելացնել բուսայուղը, շաք |
Комментировать | « Пред. запись — К дневнику — След. запись » | Страницы: [1] [Новые] |