-Метки

2023թ avg anti-virus free edition 2011 (rus) carving dr.web linkchecker 2.46 ml rus free 3d video maker google_earth_6.0.3 hd футаж огненная фиерия http://soft-am.ucoz.ru k-lite mega codec pack 7 nero10.0.13100_rus__key.rar new year footage hd - футаж новый год hd видео panda cloud antivirus 1.5.0 [multilanguage+rus] soft-am.ucoz.ru verjin zangi scenar verjin zangi scenarner winzip.professional.v11.1.7466 rus + keygen xilisoft video converter ultimate 5.1.39.0305 rus бордюр-блеск-хром - bordur-blesk-xrom видео-футаж лепестки роз_background2 виртуальный салон красоты всё бесплатно как разделить диск без потери данных новогодний футажик - снегурочка программы свадебный футаж - подарки молодым (озвучен) свадебный футаж с шторкой из падающих середечек свадебный футаж-пора за стол(озвучен) украшение стола установка windows 7 - пошаговая инструкция футаж - золотые переливы - fut zolotye perelivy футаж - падающие розы с фейерверком футаж 1 сентября - pervoe sent футаж 2014 новый год - подающий снежинки футаж аист несет ребенка футаж венчание футаж детская колыбелька футаж для старта видеофильма - dvd video футаж за молодых (озвучка) футаж клавиши музыкальная футаж лепестки роз футаж молния - molni футаж начала фильма представляет футаж наша свадьба.... футаж обратный отсчет - destroy countdown футаж первый звонок для первоклассников футаж поток света футаж рамка с розами футаж свадебный банкет футаж свадебный эффекты - поцелуи футаж таинство крещения с озвучкой футаж-букет невесты школьный футаж - учебники эскизы профессиональных татуировок

 -Цитатник

спрей для роста волос - (0)

Спрей для роста волос - волосы начали расти, как никогда! Спрей для роста волос - волосы начал...

 -Фотоальбом

Посмотреть все фотографии серии Общая
Общая
23:09 18.05.2011
Фотографий: 5

 -Приложения

  • Перейти к приложению Открытки ОткрыткиПерерожденный каталог открыток на все случаи жизни
  • Все на карте
  • Перейти к приложению Смешные цитаты и ICQ статусы Смешные цитаты и ICQ статусыСмешные цитаты и ICQ статусы из социального цитатника basher.ru
  • Перейти к приложению Онлайн-игра "Большая ферма" Онлайн-игра "Большая ферма"Дядя Джордж оставил тебе свою ферму, но, к сожалению, она не в очень хорошем состоянии. Но благодаря твоей деловой хватке и помощи соседей, друзей и родных ты в состоянии превратить захиревшее хозяйст
  • Перейти к приложению Создание аватар Создание аватарСервис для создания аватар в режиме онлайн. Позволяет вырезать из большой фотографии свою мордочку и сделать из неё аватару :) Есть возможность сразу же установить аватару в качестве своей основной.

 -Видео

 -неизвестно

 -неизвестно

 -Поиск по дневнику

Поиск сообщений в A_N_G_E_L_L

 -Подписка по e-mail

 

 -Статистика

Статистика LiveInternet.ru: показано количество хитов и посетителей
Создан: 18.05.2011
Записей:
Комментариев:
Написано: 1166


Աղանդեր - Десерт

Суббота, 13 Декабря 2014 г. 23:36 + в цитатник

Աղանդեր - Десерт

Աղանդեր

 

ՀԱՂԱՐՋՈՎ ԱՂԱՆԴԵՐ

Բաղադրիչներ.

հաղարջ – 200 գ,

սերուցք – 200 մլ (բարձր յուղայնությամբ),

խտացրած կաթ – 60 գ,

վանիլ

Հաղարջի հատիկներն առանձնացնել, տրորել, քամիչով անցկացնել: Սերուցքը հարել խառնիչի ոչ մեծ արագությամբ, որ այն կարագի չվերածվի: Ապա գդալ-գդալ ավելացնել խտացրած կաթը. մի քիչ վանիլ շաղ տալ վրան: Աղանդերը կարելի է հատապտուղների հետ շերտ-շերտ դնել մատուցվող ամանի մեջ, կարելի է խառնել: Ցանկալի է, որ բաժակը կամ ամանը թափանցիկ լինեն: Խառնուրդը լցնել մատուցվող ամանի մեջ, զարդարել հաղարջով:

 

ՇԱՄՊԱՅՆՈՎ ԺԵԼԵ

Բաղադրիչներ.
շամպայն – 2 բաժակ,
ժելատին – 20 գ,
սպիտակ գիլասի մուրաբա (միայն հյութը) – 4 ճ. գդ.,
հատապտուղներ կամ կտրատած միրգ

Ժելատինը սառը ջրով թրջել: Հինգ-վեց րոպե հետո ջուրը թափել: Ժելատինի վրա լցնել շամպայնի մի մասը, դնել գոլորշու վրա, անընդհատ խառնել, մինչև ժելեի գնդիկները լուծվեն: Ավելացնել մուրաբայի քաղցրաջուրը: Գոլորշուց վերցնել խառնուրդը, ավելացնել մնացած շամպայնը, խառնել: Թափանցիկ ամանների մեջ լցնել միրգը, վրան՝ շամպայնը և սառեցնել 4 ժամ: Մատուցել քաղցրավենիքի հետ:

 

ԿԱԹՆԱՇՈՌՈՎ, ԵԼԱԿՈՎ ԱՂԱՆԴԵՐ

Բաղադրիչներ.
կաթնաշոռ – 200 գ,
թթվասեր (20 %յուղ.) – 200 գ,
շաքարի փոշի – կես բաժակ,
ելակ – 100 գ,
վանիլ – դանակի ծայրով

Կաթնաշոռն ու թթվասերը խառնել, ավելացնել շաքարի փոշու մի մասը: Վանիլը լցնել զանգվածի վրա, կրկին խառնել: Ելակը լվանալ, պատառաքաղով խյուս դարձնել, խառնել շաքարի փոշու մնացած մասին:  Թափանցիկ ամանների մեջ հերթագայելով դնել կաթնաշոռի զանգվածն ու ելակը: Շերտ առ շերտ տեղադրելուց հետո զարդարել` դարչին կամ մանրացրած ընկույզ ցանելով:

 

 

 

ԵԼԱԿՈՎ ԵՎ ԲԱՆԱՆՈՎ ՖՐԵՇ

Բաղադրիչներ.

ելակ – 200 գ,
բանան – 1 հատ,
վանիլային պաղպաղակ կամ կաթ – 70 գ,
շաքարավազ,
սառույց

Ելակը լվանալ հոսող ջրով, լցնել բլենդերի մեջ: Բանանը մաքրել, ավելացնել ելակին: Դնել նաև պաղպաղակի կտորը և խառնել: Եթե պաղպաղակի փոխարեն կաթ եք օգտագործում, կարելի է մի փոքր շաքարավազ ավելացնել ըստ ճաշակի: Ֆրեշը լցնել բաժակների մեջ, սառույց դնել վրան, զարդարել ելակներով և մատուցել:

 

ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԱՂԱՆԴԵՐ

Բաղադրիչներ.
մածուն – 1 բաժակ,
կաթնաշոռ – 200 գ,
կես կիտրոն,
մեղր – 2-3 ճ. գդ.,
ընկույզ – կես բաժակ

Կիտրոնի կեղևը քերել, հյութը քամել: Կաթնաշոռը, մեղրը, կիտրոնի հյութն ու կեղևը խառնել, ավելացնել մանրացված ընկույզը: Լցնել ամանների մեջ, զարդարել ընկույզով և կակաո ցանել վրան: 

 

ՑԻՏՐՈՒՍԱՅԻՆ ԱՂՑԱՆ

Բաղադրիչներ.
նարինջ – 1 հատ,
թուրինջ – 1 հատ,
պոմելո – 1 հատ,
նուռ – 1 հատ,
կիվի – 2 հատ,
դարչին,
շաքարի փոշի

Միրգը լվանալ, կեղևն ու թաղանթները  հեռացնել, շերտերի բաժանել կամ կտրատել: Մրգի շերտերն ու նռան հատիկները լցնել խորը ամանի մեջ, վրան մի քիչ դարչին և շաքարի փոշի ցանել, զգուշորեն խառնել: Զարդարել անանուխով և մատուցել:

 

ԸՆԿՈՒՅԶՈՎ ՍՈՒՖԼԵ

Բաղադրիչներ.
ընկույզ – 150 գ,
ձու – 10 հատ,
ալյուր – 2 ճ. գդ.,
շաքարի փոշի,
կաթ – 1 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
կարագ – 3 ճ. գդ.

Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից: Դեղնուցները հարել շաքարավազի հետ: Ընկույզը բովել չոր թավայի մեջ, թողնել հովանա, աղալ: Աղացած ընկույզը խառնել դեղնուցին: Ավելացնել ալյուրը, աստիճանաբար ավելացնել գոլ կաթը: Խառնելով եփել, մինչև զանգվածը թանձրանա: Սպիտակուցները հարել, խառնել ընկույզով խառնուրդին: Հրակայուն ամանները յուղել, լցնել սուֆլեի զանգվածը: Դնել 200 աստիճան տաք ջեռոցը հինգ րոպե: Շաքարի փոշի ցանել, մատուցել սուրճի հետ:

 

ԱՂԱՆՁ

Բաղադրիչներ.
1 կգ ցորեն,
300 գ կանեփի սերմ,
աղ,
ընկույզ, նուշ – 300-ական գ

Ցորենը բովել ոչ շատ թեժ կրակով, մի քիչ աղաջուր լցնել, անընդհատ խառնել: Առանձին բովել կանեփի սերմը: Բովել նաև ընկույզն ու նուշը, խառնել բոլորն իրար, լցնել մի ամանի մեջ և շորով փաթաթել: Տրնդեզի աղանձի հետ երբեմն խառնում են քաղցր կլոր կոնֆետներ և ադի-բուդի եգիպտացորենի բոված հատիկներ:

 

ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ՋԵՌԵՓՈՒԿ

Բաղադրիչներ.
կաթնաշոռ – 2 տուփ,
թթվասեր – 200 գ,
ձու – 4 հատ,
կիտրոնի կեղև – 1 հատի,
ալյուր – 0.5 բաժակ,
փխրեցուցիչ – 0.5 թ. գդ.,
շաքարի փոշի – 1 բաժակ,
չամիչ – 100 գ

Կաթնաշոռը հարել թթվասերի հետ: Ձուն հարել շաքարավազի հետ, բոլորը խառնել իրար: Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչին, քիչ-քիչ ավելացնել կաթնաշոռի զանգվածին: Կիտրոնի կեղևը մանր քերիչով անցկացնել: Չամիչը լվանալ, քամել, չորացնել, մի քիչ ալյուր լցնել վրան, որ այն չնստի խմորի տակ: Կիտրոնի կեղևն ու չամիչը խառնել խմորին: Տապակի տակ յուղաթուղթ դնել, զանգվածը լցնել տապակի մեջ, հարթեցնել: Թխել 180 °С տաք ջեռոցում:

 

ԱՂԱՆԴԵՐ «ԽՈՒՐՄԱ»

Բաղադրիչներ.

խուրմա կամ արքայանարինջ – 2 հատ,
մեղր – 1 ճ. գդ.,
ժելատին- 1 ճ. գդ.,
լիկյոր – 1 ճ. գդ.,
դարչին – մի պտղունց,
կիտրոնի հյութ - 1 թ. գդ.

Ժելատինը թրջել կես բաժակ եռացրած սառը ջրում, մինչև հատիկներն ուռչեն: Դնել մարմանդ կրակին և տաքացնել անընդհատ խառնելով, մինչև ժելատինը ձուլվի ջրին: Արքայանարինջը բլենդերով խյուս դարձնել: Ավելացնել, մեղրը, կիտրոնի հյութը, լիկյորը, դարչինն ու ժելատինը: Լավ խառնել, ցնել ամանների մեջ և սառեցնել: Ավելի գեղեցիկ կստացվի, եթե աղանդերին խուրմայի ձև տանք: Բաժակի մեջ բարակ թափանցիկ տոպրակ դնել, լցնել զանգվածից, տոպրակը ոլորելով ձիգ կապել: Ժելեն կստանա գնդի ձև: Մի քանի ժամով դնել սառնարանի մեջ: Զարդարել և մատուցել:

 

ԱՂԱՆԴԵՐ ԹՈՒՐԻՆՋԻ ՄԵՋ

Բաղադրիչներ.

թուրինջ (գրեյպֆրուտ) – 1 հատ,
խնձոր – 1 հատ,
չամիչ – մի բուռ,
կիտրոնի հյութ – 1 ճ. գդ.,
շաքարավազ – 2 ճ. գդ.,
լիկյոր ցանկացած – 2 թ. գդ.

Չամիչը թրջել գոլ ջրի մեջ:  Սպասել, մինչև այն փափկի, ջուրը թափել: Լիկյորը լցնել չամչի վրա: Խնձորը խորանարդիկներով կտրատել: Թուրինջի վերին մասը կտրել, գդալով զգուշորեն հանել միջուկ և կտրատել այն: Չամիչը, խնձորը, թուրինջը, շաքարավազն ու կիտրոնի հյութը խառնել: Ստացված խառնուրդը լցնել փորած թուրինջի մեջ: Զարդարել դարչինի ձողիկներով:

 

ԸՆԿՈՒՅԶՈՎ ՇՈԿՈԼԱԴԵ ՊԱՂՊԱՂԱԿ

Բաղադրիչներ.
շոկոլադ – 100 գ,
շաքարավազ – 2 ճ. գդ.,
կաթ – 0,5 բաժակ,
սերուցք – 1 բաժակ,
վանիլին – մի պտղունց,
ընկույզ և միրգ զարդարելու համար
Կաթնային կամ դառը շոկոլադը քերել, լցնել խորը թասի մեջ, գոլորշու վրա դնել և հալեցնել անընդհատ խառնելով: Կաթը տաքացնել, չթողնել եռա: Հալված շոկոլադը լցնել կաթի մեջ, ավելացնել նաև շաքարավազը, վանիլինը: Խառնելով եռացնել, եփել: Վերցնել կրակից: Սերուցքը հարել, մինչև պնդանա: Ավելացնել հվացած շոկոլադե զանգվածը: Խառնուրդը լցնել ամանների մեջ և մի քանի ժամ սառեցնել: Զարդարել մանրացրած ընկույզով և մրգերով:

 

ՍՐՃԱՅԻՆ ԱՂԱՆԴԵՐ

Բաղադրիչներ.
սերուցք – 500 մլ 33-35%,
կաթ – 200 մլ,
սառը սուրճ – 200 մլ (3 թ. գդ.200 մլ-ին),
շաքարավազ – 200 գ,
ժելատին – 20 գ,
շոկոլադի գնդիկներ

Ժելատինը 200 մլ եռացրած սառը ջրում թրջել, թողնել մեկ ժամ: Ժելատինը տաքացնել, խառնել, թողնել հովանա: Սերուցքը հարել շաքարավազի հետ: Ավելացնել ժելատինը, խառնել: Զանգվածը կիսել: Մի մասին խառնել սուրճը, մյուս մասին կաթը: Սրճային զանգվածով մատուցվող փոքր ամանները կիսով չափ լցնել: Դնել սառնարանի մեջ: Երբ զանգվածը խտանա, դնել շոկոլադե հատիկներ: Շոկոլադի վրա լցնել սերուցքային խառնուրդը: Մեկ-երկու ժամ դնել սառնարան, վրան դնել շոկոլադի գնդիկներ:

 

ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ՊՈՒԴԻՆԳ

Բաղադրիչներ.

կաթնաշոռ – 250 գ 9% յուղ.,
ձու – 3 հատ,
շաքարավազ – 100 գ,
նարինջ – 1 հատ

Ձուն շաքարավազի հետ հարել, սպիտակեցնել: Կաթնաշոռին խառնել մեկ նարնջի կեղևը և կես նարնջի հյութը: Զգուշորեն միախառնել կաթնաշոռի և ձվի զանգվածները: Տապակը յուղել կամ ծածկել յուղաթղթով, զանգվածը լցնել մեջը: Թխել 30 րոպե 180°C-ում: Եփվելու ընթացքում պուդինգը բավականին բարձրանում է, իսկ սառչելուն պես նստում: Մատուցվում է, երբ դեռ շատ տաք է կամ մի փոքր հովանալուց հետո:

 

ԴԵՂՁԻ ՊԱՐՖԵ

Բաղադրիչներ.

դեղձ – 4 հատ,
ձու – 2 հատ,
շաքարավազ – 100 գ,
սերուցք – 180 գ,
կաթ – 230 գ,
սեխի ժելե – 60 գ,
շաքարավազ – 1 տուփ

Դեղձը բլենդերով խյուս դարձնել: Սառը կաթնային խառնուրդը խառնել դեղձին: Լավ խառնել: Սերուցքը հարել, միացնել դեղձի կաթնային խառնուրդին, խառնել վերևից ներքև: Կեքսի ամանի մեջ դնել թաղանթ, մանրացրած սեխի ժելե: Վրան լցնել խառնուրդը: Մեկ այլ թաղանթով ծածկել և դնել սառնարանի մեջ: Զարդարել շոկոլադե գլազուրով, մատուցել:

 

ՄՐԳԱՅԻՆ ՊԱՐՖԵ

Բաղադրիչներ.

հատապտուղներ (ազնվամորի, հաղարջ, փշահաղարջ) – 200 գ,
դեղնուց –  4 հատ,
շաքարավազ – 2 ճ. գդ.,
կիտրոնի լիկյոր – 6 ճ. գդ.,
կոնյակ – 2 ճ. գդ.,
սերուցք – 1 բաժակ

Հատապտուղները լվանալ, չորացնել, վրան լցնել լիկյորի ու կոնյակի խառնուրդ,  30 րոպե թողնել: Դեղնուցը շաքարավազի հետ խառնել, ավելացնել 3 ճ. գդ. ջուր, գոլորշու վրա խառնել, մինչև թանձր փրփուր ստացվի: Դեղնուցի զանգվածով ամանը միանգամից դնել սառցաջրի մեջ, հարել մինչև սառչելը: Սերուցքը հարել և խառնել դեղնուցին, հ


 

Добавить комментарий:
Текст комментария: смайлики

Проверка орфографии: (найти ошибки)

Прикрепить картинку:

 Переводить URL в ссылку
 Подписаться на комментарии
 Подписать картинку