ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՍՑԵՆԱՐՆԵՐ - VERJIN ZANGI SCENARNER - (0)
Футаж Таинство крещения с озвучкой - 3 Июля 2016 - Всё бесплатно-Футажи, Программы, Игры,Уроки,ЧАТ,скрипты - (0)
Футаж для начала фильма Крещение Futaj krechenie (озвучен) - 3 Июля 2016 - Всё бесплатно-Футажи, Программы, Игры,Уроки,ЧАТ,скрипты - (0)
Футаж Таинство крещения с озвучкой - 13 Июля 2013 - Футажи для видеомонтажа - Footage for video editing - (0)
Как войти на 192.168.1.1 Настройки WiFi роутере 100% и изменить пароль - 1 Июля 2016 - Всё бесплатно-Футажи, Программы, Игры,Уроки,ЧАТ,скрипты - (0)
Спрей для роста волос - волосы начали расти, как никогда! Спрей для роста волос - волосы начал...
Խմորեղեն - кондитерские изделия |
Խմորեղեն - кондитерские изделия
|
Խմորեղեն
ՄՐՋՆԱԲՈՒՅՆ Բաղադրիչներ. Ալյուրը մաղել, ավելացնել սոդան: Ավելացնել փափկած կարագը, շաքարավազը, թթվասերն ու խառնել: Խմոր հունցել, բաժանել գնդերի և սառեցնել սառցախցիկում: Սառած գնդերը հանել, քերիչով անցկացնել, ջեռոցի տապակի մեջ լցնել, բովել: Անընդհատ խառնել, որպեսզի խմորի գնդիկները համաչափ թխվեն: Այսպես հերթով թխել բոլոր գնդերը, թողնել սառչեն: Կրեմի կարագը հարել, գդալ-գդալ ավելացնել խտացրած կաթը: Երբ կրեմը համասեռ դառնա, ավելացնել վանիլը: Խորը թասի մեջ լցնել խմորի փշուրները, կրեմը, լավ խառնել: Ապա ձև տալ ձեռքով, կարելի է մեկ ամբողջական տորթ ձևավորել, կարելի է կոների տեսքով թխվածքաբլիթներ անել կամ դնել ձևավոր կաղապարների մեջ: Դնել սառը տեղ, ապա զարդարել քերած շոկոլադով և մատուցել:
ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ «ՍԻԳԱՐԵՏ» Բաղադրիչներ. Կարագը թողնել սենյակային ջերմաստիճանում, փափկելուց հետո այն խառնել թթվասերին: Երկու ձուն կոտրել, հարել, լցնել թթվասերի մեջ, մեկը թողնել միջուկի և վրան քսելու համար: Թթվասերի խառնուրդին աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը, մի փոքր սոդա: Խմոր հունցել, դնել մի կողմ: Պատրաստել միջուկը: Ընկույզը մանրացնել, խառնել շաքարավազին, ավելացնել մի քիչ դարչին և մեկ ձվի սպիտակուցը: Լավ խառնել: Խմորը բաժանել գնդերի: Ամեն գունդը բացել, եռանկյունաձև կտրատել: Յուրաքանչյուր եռանկյունու լայն մասում մի փոքր միջուկ դնել, գլանակի պես փաթաթել: «Սիգարետները»շարել տապակի մեջ, թխել 180 աստիճանում, մինչև թեթև վարդագույն երանգ ստանան: Ապա հանել, թողնել սառչեն, և շաքարի փոշի ցանել վրան:
ՌՇՏԱ-ՀԱԼՎԱ Բաղադրիչներ. խմորի համար. ձու – 5 հատ, ալյուր – 3 բաժակ, աղ – 1 թ. գդ., շաքարավազ – 1 թ. գդ, քաղցրաջրի համար . մեղր – 1 բաժակ, շաքարավազ – կես բաժակ, բուսայուղ խմորը բովելու համար Ալյուրը մաղել, բլրակի ձև տալ, գագաթին փոս անել: Ձուն կոտրել, աղն ու շաքարավազը լցնել, ձեռքով խառնել: Ավելացնել այնքան ջուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը գնդել, թողնել հանգստանա մի քանի րոպե: Հետո բարակ բացել, գլանաձև փաթաթել: Խմորի գլանակը սուր դանակով շատ բարակ կտրատել: Կստացվեն բարակ ու երկար խմորի զոլեր: Առատ ալյուր ցանել սեղանին, խմորի շերտերը մատներով առանձնացնել, ձգել-երկարեցնել: Հետո առանձնացված խմորները թափ տալ` ավելորդ ալյուրից ազատվելու համար: Խորը թավայի մեջ առատ բուսայուղ լցնել: Խմորը բովել թեժ կրակի վրա, մինչև այն դառնա բաց շագանակագույն: Ապա բովված «արիշտան» տեղափոխել մատուցվող ափսեի մեջ, սեղմել թիակով, կարելի է փաթաթել, կծիկի ձև տալ: Կարելի է ընկույզով կամ չրերեվ միջուկ տեղադրել խմորի մեջ: Նախապես եփել մեղրն ու շաքարավազը` դնելով շատ մարմանդ կրակին: Քաղցրաջուրը լցնել բոված խմորի վրա, ևս մեկ անգամ սեղմել բոլոր կողմերից, որպեսզի խմորի բոլոր փշուրները միասնանան և ստանան ամբողջական տեսք:
ԽՆՁՈՐՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ Բաղադրիչներ. Ձուն հարել, ավելացնել շաքարավազը և խառնել, մինչև զանգվածը սպիտակի: Ավելացնել բուսայուղը, թթվասերը, խառնել: Աստիճանաբար խառնել ալյուրը, պետք է ստացվի մածուցիկ զանգված: Մի փոքր վանիլ ավելացնել: Խնձորը մաքրել, լվանալ, կտրատել: Կեղևը կարելի է թողնել: Խնձորի շերտերը լցնել տապակի մեջ, խմորը լցնել վրան: Թխել 180 աստիճանում մոը 40 րոպե: Ստուգել չոփով, եթե այն չոր է դուրդ գալիս, խմորը թխվել է:
ԲԱԼՈՎ ԹԽՎԱԾՔ Բաղադրիչներ.
Կարագը հարել շաքարի հետ, ապա մեկ-մեկ խառնել ձվերը: Ավելացնել ալյուրի կեսը, վանիլն ու սոդան: Հետո խառնել մնացած ալյուրը: Տապակը յուղել, դնել խմորը: Խմորի վրա շարել անկորիզ բալերը: Բալը պետք է քամել, եթե պահածոյացված կամ սառեցրած-հալեցրած է: Բալի վրա աղացած ընկույզ կամ նուշ շաղ տալ: Թխել 180 աստիճանում մոտ 35 րոպե: Վերջում շաքարի փոշի ցանել:
ՄՐԳԱՅԻՆ ՏՈՐԹ Բաղադրիչներ. շաքարավազ - 250 գ,վանիլ, դարչին, ժելատին,շոկոլադ, հատապտուղներ զարդարելու համար: Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել, հարել: Դեղնուցները շաքարի հետ հարել, խառնել սպիտակուցներին: Կիտրոնի կեղևը քերել խմորի մեջ, ավելացնել ելակի խյուսը: Սոդան լցնել ալյուրի վրա, ալյուրն աստիճանաբար խառնել մնացած բաղադրիչներին: Թխել 180 աստիճանում: Մասկարպոնեն խառնել դեղնուցներին, ավելացնել գոլորշու վրա հալեցրած շոկոլադը, յոգուրտը: Մի քիչ դարչին ու վանիլ ցանել կրեմի մեջ: Ժելատինը թրջել մրգահյութի մեջ: Շաքարավազը խառնել մրգային խյուսին,սպիտակուցները հարել մի քիչ աղի հետ, աստիճանաբար խառնել մրգի ու ժելատինի հետ: Սպիտակուցի զանգվածը խառնել մասկարպոնեին և լցնել խմորի վրա: Տորթը տեղափոխել սառնարան: Զարդարել հատապտուղներով և շոկոլադով:
ՈԶՆԻՆԵՐ Բաղադրիչներ. Ձուն հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը: Երբ վերջինս ձուլվի, կստացվի սպիտակ համասեռ զանգված: Սոդան խառնել թթվասերին, երբ այն բարձրանա, խառնել ձվի զանգվածին: Ավելացնել նաև փափկած կարագը: Երբ այն ձուլվի, քիչ-քիչ ալյուրն ավելացնել: Խմորը պետք է մածուցիկ ու փափուկ ստացվի: Տապակը ծածկել յուղաթղթով, խմորը լցնել և թխել 180 աստիճանում: Չոփով ստուգել՝ թխվել է, թե ոչ: Եթե չոփը խմորի միջից չոր դուրս գա, խմորը պատրաստ է: Կրեմի համար կաթն ու շաքարավազը տաքացնել, անընդհատ խառնել: Ձուն առանձին ամանի մեջ հարել, խառնել ալյուրին, մի քիչ տաք կաթ լցնել վրան ու խառնել: Բարակ շիթով ձուն լցնել տաք կաթի մեջ, արագ-արագ խառնել, որ ձուն չհասցնի եփվել: Խառնելով եփել, մինչև կրեմը թանձրանա: Վերցնել կրակից, թողնել սառչի: Առանձին ամանի մեջ կարագը հարել: Գդալ-գդալ սառած կրեմից լցնել կարագի վրա և խառնել: Երբ ողջ կրեմն ու կարագը խառնվեն, մի քիչ վանիլ ավելացնել: Խմորը կլոր-կլոր կտրատել գործիքով կամ բաժակով: Ամեն օղակը կիսել, մեջտեղում կրեմ քսել: Ավելացած ողջ խմորը փշրել: Խմորի ամեն օղակ կրեմով պատել, թավալել խմորի փշրանքի մեջ: Կարելի է վերջում շաքարի փոշի ցանել թխվածքաբլիթների վրա:
ԸՆԿՈՒՅԶՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ Բաղադրիչներ. Կարագը թողնել փափկի, հարել շաքարավազի հետ: Ձուն կոտրել, թեթևակի հարել և խառնել կարագի զանգվածին: Սոդան խառնել ալյուրին, ավելացնել ձվի զանգվածին: Խմորը դնել սառնարանի մեջ: Ընկույզը մանրացնել կամ աղալ: Շաքարը լցնել չոր թավայի մեջ, դնել շատ թույլ կրակին և խառնել այնքան, որ այն հալվի և գույնը փոխվի: Ավելացնել մեղրը, խառնել: Ավելացնել նաև սերուցքը, խառնել, եռալուն պես խառնել ընկույզը և վերցնել կրակից: Խմորը բաժանել երկու մասի, մի մասը բացել, դնել յուղած տապակի մեջ: Ընկույզի միջուկը տարածել խմորի վրա, ծածկել երկրորդ շերտով: Եզրերն ամրացնել, դնել 180 աստիճան տաք ջեռոցի մեջ 35-40 րոպե: Հանել, թողնել սառչի, վրան շաքարի փոշի ցանել:
ՆՈՒՇՈՎ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ Բաղադրիչներ. Նուշը տաք ջրով թրջել: Տասը-տասնհինգ րոպե անց քամել, կեղևը մաքրել, աղալ կամ բլենդերով մանրացնել: Շաքարավազը, վանիլը և աղացած նուշը խառնել: Ձուն հարել, խառնել մնացած զանգվածին: Տապակը ծածկել յուղաթղթով, զանգվածից բլիթներ անել, դնել տապակի վրա: Թխել 180 աստիճանում քսան րոպե:
ԿՈՒԼԻՉ. ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԶԱՏԻԿ Բաղադրիչներ. Գոլ կաթի մեջ բացել խմորիչը, 20 րոպե անց խառնել բոլոր բաղադրիչները բացի չամիչից: Մեկ կգ ալյուրը ավելացնել, եթե հարկ լինի, էլի ավելացնել, կախված է ալյուր որակից: Վերջում լցնել չամիչը: Ծածկել, թողնել տաք տեղում մնա երկու ժամ: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Տապակը կամ փոքրիկ ամանները յուղել, ալյուր ցանել, կարելի է օգտագործել պահածոյի դատարկ տուփեր: Խմորով լցնել տարայի 2/3-ը, թողնել կես ժամ: Իսկական պասկան պիտի բարձրանա ամանից 3 սմ բարձր: Թխվելուց հտո սնկի տեսք է ունենում: Թխել 30-40 րոպե: Տաք պասկաները` կուլիչը ծածկել շաքարի հետ հարած սպիտակուցով: Վրան ցանել քունութ կամ բազմագույն մանր կոնֆետներ:
ԿԻՏՐՈՆՈՎ ՏՈՐԹ |
Комментировать | « Пред. запись — К дневнику — След. запись » | Страницы: [1] [Новые] |