-Метки

2023թ avg anti-virus free edition 2011 (rus) carving dr.web linkchecker 2.46 ml rus free 3d video maker google_earth_6.0.3 hd футаж огненная фиерия http://soft-am.ucoz.ru k-lite mega codec pack 7 nero10.0.13100_rus__key.rar new year footage hd - футаж новый год hd видео panda cloud antivirus 1.5.0 [multilanguage+rus] soft-am.ucoz.ru verjin zangi scenar verjin zangi scenarner winzip.professional.v11.1.7466 rus + keygen xilisoft video converter ultimate 5.1.39.0305 rus бордюр-блеск-хром - bordur-blesk-xrom видео-футаж лепестки роз_background2 виртуальный салон красоты всё бесплатно как разделить диск без потери данных новогодний футажик - снегурочка программы свадебный футаж - подарки молодым (озвучен) свадебный футаж с шторкой из падающих середечек свадебный футаж-пора за стол(озвучен) украшение стола установка windows 7 - пошаговая инструкция футаж - золотые переливы - fut zolotye perelivy футаж - падающие розы с фейерверком футаж 1 сентября - pervoe sent футаж 2014 новый год - подающий снежинки футаж аист несет ребенка футаж венчание футаж детская колыбелька футаж для старта видеофильма - dvd video футаж за молодых (озвучка) футаж клавиши музыкальная футаж лепестки роз футаж молния - molni футаж начала фильма представляет футаж наша свадьба.... футаж обратный отсчет - destroy countdown футаж первый звонок для первоклассников футаж поток света футаж рамка с розами футаж свадебный банкет футаж свадебный эффекты - поцелуи футаж таинство крещения с озвучкой футаж-букет невесты школьный футаж - учебники эскизы профессиональных татуировок

 -Цитатник

спрей для роста волос - (0)

Спрей для роста волос - волосы начали расти, как никогда! Спрей для роста волос - волосы начал...

 -Фотоальбом

Посмотреть все фотографии серии Общая
Общая
23:09 18.05.2011
Фотографий: 5

 -Приложения

  • Перейти к приложению Открытки ОткрыткиПерерожденный каталог открыток на все случаи жизни
  • Все на карте
  • Перейти к приложению Смешные цитаты и ICQ статусы Смешные цитаты и ICQ статусыСмешные цитаты и ICQ статусы из социального цитатника basher.ru
  • Перейти к приложению Онлайн-игра "Большая ферма" Онлайн-игра "Большая ферма"Дядя Джордж оставил тебе свою ферму, но, к сожалению, она не в очень хорошем состоянии. Но благодаря твоей деловой хватке и помощи соседей, друзей и родных ты в состоянии превратить захиревшее хозяйст
  • Перейти к приложению Создание аватар Создание аватарСервис для создания аватар в режиме онлайн. Позволяет вырезать из большой фотографии свою мордочку и сделать из неё аватару :) Есть возможность сразу же установить аватару в качестве своей основной.

 -Видео

 -неизвестно

 -неизвестно

 -Поиск по дневнику

Поиск сообщений в A_N_G_E_L_L

 -Подписка по e-mail

 

 -Статистика

Статистика LiveInternet.ru: показано количество хитов и посетителей
Создан: 18.05.2011
Записей:
Комментариев:
Написано: 1166


Նախուտեստ - Закуска

Воскресенье, 01 Декабря 2013 г. 00:04 + в цитатник

Նախուտեստ - Закуска
Նախուտեստ

 

Տոնական պատառներ

ՏՈՆԱԿԱՆ ՊԱՏԱՌՆԵՐ

Բաղադրիչներ.
հացի շերտեր,
ապխտած ձուկ,
ձիթապտղի հատիկներ,
կաթնաշոռով գնդիկներ (տես՝ http://armmenu.com/menu/?p=7959),
կարագ

Հացի համաչափ շերտերը շարել մեծ ափսեի մեջ: Յուրաքանչյուր շերտին կարագ քսել: Ձկան ապխտած փափկամիսը բարակ շերտերով կտրել: Ամեն կտորը կալայի պես ոլորել, կենտրոնում դնել ձիթապտղի հատիկ: Կարելի է չոփով ամրացնել: Ստացված «ծաղիկը» դնել հացի վրա, կողքին տեղավորել կաթնաշոռով գնդիկ: Պատառները տոնական սեղանի զարդը կլինեն:

 

Կանապե

ԿԱՆԱՊԵՆԵՐ ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆԻՆ

Բաղադրիչներ.
հացի համաչափ շերտեր,
ձիթապտղի հատիկներ,
ծովախեցգետիններ
հալած պանիր,
կանաչի կամ բրոկոլի զարդարելու համար

Հացից համաչափ եռանկյունիներ կտրատել, վրան քսել հալած պանիրը: Վրան դնել նախապես եփված և մաքրած ծովախեցգետինները: Ձիթապտուղները օղակ-օղակ կտրատել: Ստացված օղակները տեղադրել կանապեների վրա: Բրոկոլիի փոքրիկ փնջերով կամ կանաչիով զարդարել և մատուցել:

 

Կաթնաշոռով
            գնդիկներ

ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԳՆԴԻԿՆԵՐ

Բաղադրիչներ.

կաթնաշոռ – 1 տուփ,

թթվասեր – 2 ճ. գդ,

սխտոր – 1-2 ատամիկ,

սամիթ – մի քանի ցողուն,

ընկույզ – 100 գ,

աղ, սպիտակ պղպեղ

Կաթնաշոռը խառնել թթվասերին: Սխտորն ու սամիթը մանրացնել, խառնել կաթնաշոռին: Մի փոքր աղ, պղպեղ ցանել, խառնել: Ընկույզի միջուկը չորս մասի բաժանել կամ կիսել: Թեյի գդալով վերցնել կաթնաշոռի զանգվածից, ձեռքի ափի մեջ տափակեցնել, դնել ընկույզը, գնդի ձև տալ այնպես, որ ընկույզը մնա կենտրոնում: Կարելի է ընկույզի փոխարեն ձիթապտուղ դնել: Շարել ափսեի մեջ, զարդարել կանաչիով, ընկույզի փշուրներով:

 

Հավի մսով, պղպեղով
            աղցան

ՀԱՎԻ ԿՐԾՔԱՄՍՈՎ ԱՂՑԱՆ

Բաղադրիչներ.
հավի կրծքամիս – 1 մեծ կտոր,
կարմիր պղպեղ – 1 հատ,
կանաչ պղպեղ – 1 հատ,
եգիպտացորենի հատիկներ – 1 տուփ,
թթվասեր – 2 ճ. գդ.,
աղ, սև պղպեղ

Պղպեղների սերմատուփերը հեռացնել, կտրատել: Հավի կրծքամիսը տապակել, կտրատել: Եգիպտացորենը քամել: Թթվասերին աղ, պղպեղ խառնել: Միացնել բոլոր մթերքները, խառնել: Զարդարել  կանաչիով կամ հազարի տերևներով, մատուցել:

 

Տապակած սմբուկ և
            պղպեղ

ՏԱՊԱԿԱԾ ՍՄԲՈՒԿ ՊՂՊԵՂԻ ՀԵՏ

Բաղադրիչներ.
սմբուկ – 3-4 հատ,
պղպեղ – 3-4 հատ,
բուսայուղ,
սխտոր – 3 ատամիկ,
աղ,
մաղադանոս

Սմբուկը լվանալ, առանց կեղևը հեռացնելու կտրատել բարակ շերտերով: Վրան աղ ցանել, թողնել, որ դառնահամ ջուրը քամվի: Թավան տաքացնել, բուսայուղ լցնել, տապակել սմբուկի շերտերը: Պղպեղներից յուրաքանչյուրը  չորս մասի բաժանել, տապակել: Տապակված մթերքը շարել մեկ ամանի մեջ: Սխտորը մանրացնել: Մաղադանոսը կտրատել: Սխտորն ու մաղադանոսը շաղ տալ սմբուկի ու պղպեղի վրա:

 

Մածնաբրդոշ

ՄԱԾՆԱԲՐԴՈՇ

Բաղադրիչներ.

մածուն- 250 գ,

թթվասեր – 50 գ,

չորացրած նանա,

աղ,

վարունգ – 1 հատ,

սխտոր – 1 պճեղ

Խորը թասի մեջ խառնել մածունն ու թթվասերը: Սխտորը գործիքով ճզմել, միացնել խառնուրդին: Վարունգը մանր կտրատել, խառնել մածնաբրդոշին, մի քիչ չոր նանա փշրել, աղ անել և խառնել: Մածնաբրդոշը լցնել ամանի մեջ, վրան կտրատած մաղադանոս շաղ տալ:

 

Քամած մածունով
            աղցան

ՔԱՄԱԾ ՄԱԾՈՒՆՈՎ ԱՂՑԱՆ

Բաղադրիչներ.

քամած մածուն – 200 գ,

թթվասեր – 50 գ,

ջուր – 1 ճ. գդ.,

լոլիկ – 1 հատ,

ծիթրոն թարմ – մի քանի ճյուղ,

ձիթապտուղ – 6-7 հատ,

սխտոր – 1 պճեղ,

աղ, ձիթայուղ,

չորացրած լավաշ

Քամած մածունը լցնել թասի մեջ, ավելացնել թթվասերը, մի գդալ ջուր խառնել, մի քիչ աղ ցանել: Լոլիկը մանր կտրատել և առաջացած հյութի հետ լցնել մածունի մեջ: Ծիթրոնը կտրատել, ավելացնել մածունին: Ձիթապտուղների կորիզները հեռացնել, կտրատել, խառնել աղցանին: Սխտորը մանրացնել, ավելացնել աղցանին: Այդ ամենը խառնել, լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան մի փոքր ձիթայուղ լցնել: Մատուցել չորացրած լավաշի հետ:

 

Բանջարեղենով խառը
            աղցան

ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԽԱՌԸ ԱՂՑԱՆ

Բաղադրիչներ.
կարմիր պղպեղ – 1 հատ,
գազար – 1 հատ,
դդմիկ – 1 հատ,
վարունգ – 1 հատ,
լոլիկ չերի – 4-5 հատ,
կախասունկ – 2 հատ,
նեխուր -2 ցողուն,
հազարի թերթիկներ – կես փունջ,
ձիթայուղ և բալասանային քացախ,
աղ, պղպեղ

Կարմիր պղպեղը, դդմիկը, վարունգը, սունկը բարակ ձողիկներով կտրատել: Չերի լոլիկները չորս մասի բաժանել: Նեխուրի ցողունները շեղ-շեղ կտրել: Հազարի տերևները ձեռքով խոշոր մասերի բաժանել: Ձիթայուղը և բալասանային քացախը խառնել 1:10 հարաբերությամբ և լցնել աղցանի վրա: Լոլիկի մի քանի շերտ թողնել զարդարելու համար: Աղ, պղպեղ ցանել, աղցանը խառնել, տեղափոխել ափսեի մեջ: Զարդարել լոլիկի և գազարի շերտերով: Վերջում աղցանը կրկին ցողել բուսայուղի և քացախի խառնուրդով:

 

Իտալական աղցան

ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԻՏԱԼԱԿԱՆ ԱՂՑԱՆ

Բաղադրիչներ.
դդմիկ փոքր – 1 հատ,
տանձ – 1 հատ,
կիտրոն – կես հատ,
գազար – 1 հատ,
հազար – կես փունջ,
կանաչ ռեհանի տերևներ – 3-4 ճյուղ,
աղ, սպիտակ պղպեղ, սև հատիկ պղպեղ,
ձիթայուղ,
սխտոր – 1 պճեղ,
արևածաղկի բոված սերմեր – ոչ լիքը ճաշի գդալ,
չորացրած լավաշի կտորներ
Գազարն ու դդմիկը բարակ, երկար շերտերով կտրատել: Սխտորը բարակ օղակ-օղակ կտրատել: Տանձը ևս բարակ-բարակ կտրատել: Ռեհանի տերևները կտրատել: Ձիթայուղը և կիտրոնի հյութը խառնել, համեմել աղով, պղպեղներով, լցնել աղցանի բաղադրիչների վրա: Ափսեի մեջ դնել հազարի տերևները, վրան լցնել աղցանը: Նախապես լավաշը մանրացնել, համեմել աղով, կարմիր պղպեղով, մի փոքր ձիթայուղ լցնել և չորացնել ջեռոցում: Լավաշի կտորները շաղ տալ աղցանի վրա: Ավելացնել արևածաղկի սերմերը, մատուցել:

 

Վարունգով աղցան

ՎԱՐՈՒՆԳՈՎ ԱՂՑԱՆ

Բաղադրիչներ.
վարունգ – 2 հատ,
թթվասեր – 150-200 գ,
սոխ -1 գլուխ,
սխտոր – 1 պճեղ,
կանաչի – ըստ ճաշակի,
աղ

Սոխն ու սխտորը մանր կտրատել: Կանաչին լվանալ, կես-կես փունջ համեմ և սամիթ կտրատել: Վարունգը մաքրել, կտրատել, աղ ցանել: Թթվասերը, սոխը, սխտորը, կանաչին խառնել, իսկ վարունգը մի քանի րոպե պահել քամիչի մեջ: Հետո վարունգը ևս խառնել թթվասերին և մատուցել:

 

Ամառային բրդուճներ

ԱՄԱՌԱՅԻՆ ԲՐԴՈՒՃՆԵՐ

Բաղադրիչներ.
լավաշ – 1 հատ,
լոլիկ – 1-2 հատ,
վարունգ – 1-2 հատ,
կանաչի կամ հազարի տերևներ,
ոչխարի պանիր – 60-70 գ,
թթվասեր – 1 ճ. գդ

Լավաշը փռել սեղանին, թթվասեր քսել վրան, բաժանել 4 կամ 6 մասի: Լոլիկն ու վարունգը ոչ շատ խոշոր կտրատել: Պանիրը խորանարդիկներով կտրատել: Կանաչին կտրատել, եթե հազար եք օգտագործում, կարելի է չկտրատել: Լավաշի վրա դնել կանաչին, վրան տարածել լոլիկի, վարունգի, պանրի խառնուրդը: Փաթաթել որքան հնարավոր է ձիգ, մատուցել:

 

Մածունով աղցան

ՔԱՄԱԾ ՄԱԾՈՒՆՈՎ ԱՂՑԱՆ

Բաղադրիչներ.
մածուն – 200 գ,
թթվասեր – 150 գ,
սամիթ – մի քանի ճյուղ,
վարունգ – 1 հատ,
աղ, սպիտակ փոշի պղպեղ,
սխտոր – 1-2 պճեղ

Մածունն ու թթվասերը խառնել: Սամիթը մանր կտրատել: Վարունգը մանր կտրատել, կարելի է կեղևը չհեռացնել: Խառնել այս ամենը, աղ, պղպեղ ցանել: Ավելացնել նաև ճզմած սխտորը, խառնել ու մատուցել:

 

Կաղամբով աղցան

ԿԱՂԱՄԲՈՎ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՂՑԱՆ

Բաղադրիչներ.

կաղամբ – 1/4 գլուխ,
սոխ – 1 գլուխ,
լոլիկ – 1 հատ,
վարունգ – 1 հատ,
մաղադանոս, կանաչ սոխ,
բուսայուղ,
կիտրոնի հյութ – 1 ճ. գդ.,
աղ, պղպեղ

Կաղամբը բարակ-բարակ կտրտել: Սոխը կիսել, բարակ շերտատել: Վարունգն ու լոլիկը ոչ շատ մանր կտրատել: Կանաչ սոխն ու մաղադանոսը մանրացնել: Այս ամենը խառնել, կիտրոնի հյութով ցողել, ավելացնել բուսայուղ: Աղ,պղպեղ ցանել, խառնել և մատուցել մսի կամ ձկան հետ:

 

Ելակով սպանախով
            աղցան

ԵԼԱԿՈՎ ԵՎ ՍՊԱՆԱԽՈՎ ԱՂՑԱՆ

Բաղադրիչներ.
ելակ – 200 գ,
սպանախ – 1 փունջ,
ընկույզ – 5-6 հատ,
բուսայուղ,
պանիր – 100 գ

Ելակը լավ լվանալ, կիսել: Սպանախը լվանալ, տերևներն առանձնացնել, խառնել ելակին: Պանիրը խորանարդիկների վերածել, լցնել աղցանի վրա, վերջում ավելացնել մանրացրած ընկույզը: Աղցանը ցողել բուսայուղով, մատուցել:

 

 

 

 

 


 

Добавить комментарий:
Текст комментария: смайлики

Проверка орфографии: (найти ошибки)

Прикрепить картинку:

 Переводить URL в ссылку
 Подписаться на комментарии
 Подписать картинку